ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Չի կարող դուր գալ այս աղբի գարշահոտությունը, հետևաբար չեն կարող մարդիկ հիանալ չհաջողված քաղաքապետով. Կարեն Վարդանյան
14:49, 13.08.2019
1839 | 0
Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «աղբանոցի ու համաճարակների օջախի վերածելուց հետո լայվով Նիկոլ-Հայկո թատերական այս բեմադրությունը կազմակերպելը ոչ այլ ինչ է, քան ժողովրդին ծաղրելու ուղղակի փորձ:
Իսկ խելացի մարդիկ լավ էլ հասկանում են, որ այս պահին Նիկոլի էջում լայվի տակ իրեն ու Հայկոյին հիացական տողեր ձոնողները ոչ թե ժողովուրդն են, այլ հիմնականում աշխատավարձով աշխատող ֆեյքերն ու քոմենթչիները, որովհետև չի կարող մարդկանց դուր գալ այս աղբի գարշահոտությունը, հետևաբար չեն կարող մարդիկ հիանալ չհաջողված քաղաքապետով ու նրան նշանակած վարչապետով:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր