Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.26, EUR 522.98, RUB 7.44, GBP 592.56
+14 °C, +8 °C ... +23 °C Վաղը`+25 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Բա էն ժամանակ ու՞ր էիք» հայտնի խոսքերը շուրթերին պողոսները այս անգամ էլ կխաղան Հայաստանի և մեր բոլորի ճակատագրի հետ. Վահան Բաբայան
14:32, 10.09.2019
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պողոսները Ամուլսարի վտանգները հաշվի առնելու փոխարեն, մարդկանց մեղադրում են, թե տվյալ մարդը Սերժ Սարգսյանի օրոք կարծիք հայտնել է թե չէ հանքի վերաբերյալ: Աբսուրդը նրանում է, որ իրենք են կրկին որոշում, ով իրավունք ունի կարծիք ունենալ, ով ոչ:
Հետևաբար, եթե որևէ մեկը այն ժամանակ չի խոսել այս թեմայով, ուրեմն պետք է այսօր էլ չխոսի, «բա էն ժամանակ ու՞ր էիք» հայտնի խոսքերը շուրթերին պողոսները այս անգամ էլ կխաղան Հայաստանի և մեր բոլորի ճակատագրի հետ:
Հեղափոխականներից ու իրենց հեղափոխությունից բան դուրս չեկավ, հիմա ասում են Նիկոլը լավը չի արդեն, բայց հեղափոխությունը լավ բանա եկեք մի հատ էլ հեղափոխություն անենք: Բա 16 ամիս առաջ դուք էիք չէ՞դրախտ դարձնում մեր երկիրը, դուք էիք «ազատագրում» Հայաստանը, բա ի՞նչ եղավ ձեզ խոստացած լավ կյանքը: Սպասեք 2050 թվականին լավ կլինի մի նեղվեք»:
Մամուլի խոսնակ` ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր