Արաքս Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իմ տարիների փորձառությամբ ու շփումներով հասկացել եմ, որ եկեղեցուց ճամարտակում ու պոռոտախոսում են նրանք, ովքեր իրականում որևէ կապ չունեն եկեղեցու և հոգևոր-համայնքային կյանքի հետ՝ շարքային քաղաքացուց մինչև երկրի 1-ին դեմք: Միայն համայնքային կյանքին մասնակցելով ես հասկանում, թե ինչ է եկեղեցին, ինչքան ծանրաբեռնված են մեր հոգևորականները և ինչքան անելիք ունես ինքդ որպես քրիստոնյա քո մայր եկեղեցու համար; Եվ տարօրինակ արկածախնդրությամբ ու բոլշևիկյան պաթոսով եկեղեցու և եկեղեցականի դեմ անհարգալից հոխորտանք է հնչեցվում երկրի 1-ին դեմքի կողմից հենց սփյուռքի սրտում՝ Սփյուռք, որը դեռ շարունակում է որպես հայկական տարր ինքնապահպանվել էլի շնորհիվ եկեղեցու: Հոխորտում է մեկը, ով Հարության ու Սուրբ Ծննդյան տոներն իրարից չի տարբերում՝ գոնե ավետիսը ճիշտ հնչեցնելու մակարդակով, և խոնարհությունն էլ չի հերիքում, որ հարցնի ու սովորի: Եկեղեցի ու եկեղեցական ուղղակի կամ անուղղակի ձևով ծնկի բերելուց առաջ ինքդ նախ ծնկի արի Աստծո, եկեղեցու և քահանայի առջև՝ խոստովանելով մեղքերդ և ապաշխարելով»: |