ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ժամանակին պետք է լսեիք մարդկանց, միտինգներ չկազմակերպեիք ձեր անիմաստ քարոզարշավի համար. Վահան Բաբայան
17:37, 07.04.2020
2010 | 0
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գորւմ է. «Նախ Միլանի ռեյսը, այո՜ ուշացրել եք փակել պարոն Փաշինյան և դրա պատասխանատուն դուք եք: Ժամանակին պետք է լսեիք մարդկանց, միտինգներ չկազմակերպեիք ձեր անիմաստ քարոզարշավի համար:
ԵԱՏՄ գործընկերների հետ չգիտեմ ինչ եք պայմանավորվել, բայց ձեր նշած բոլոր ապրանքները անկախ ձեր պայմանավորվածությունից մաքսատուրք չունեն և պետք չի չեղած բանը ներկայացնել, որպես ձեռքբերում ու ստեր փչել: Գները բարձրանում են և դուք դա լավ գիտեք: Թռիչքաձև աճի փոխարեն դուք նույնիսկ չկարողացաք պահել մեր երկրի ստաբիլ կյանքը:
Այո տնտեսական ճգնաժամը անխուսափելի է և դուք չունեք դրա հաղթահարման ոչ մեխանիզմը, ոչ էլ այն թիմը, որը կարող է դա անել:
Երկրի յուրաքանչյուր խնդրի համար թիվ մեկ պատախանատուն միայն դուք եք:
Ֆեյքերով, անեծքներով, հայհոյանքներով երկար չի լինի կառավարել:
Մեր ավիաընկերությունները ձեր օրոք են զրկվել դեպի Եվրոպա թռնելուց, այո լավա այսօր ասեցիք: Դեռ շատ բաներ են փակվելու և զրկվելու իրավունքից կրկին ձեր օրոք:
Սոցիալական խնդիրները չոքել են ձեր դուռը և դուք քաջ գիտակցում եք, որ անկարող եք լուծել դրանք, քանի որ ստի միջոցով անհնար է մարդկանց այլևս կերակրել:
Արտակարգ իրավիճակը իրականում ձեր կառավարության մոտ է, եթե երեք ժամ ազատ ժամանակ ունեք ոչ լայվ մտեք, ոչ էլ բանաստեղծություն գրեք, մտածեք հրաժարականի դիմում գրելու մասին, դա ավելի ակտուալ է»:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր