ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին կմասնակցի ԱԺ-ի քննիչ հանձնաժողովի լսումներին. Հովհաննես Խաչատրյան
22:43, 07.04.2020
2160 | 0

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին կմասնակցի ԱԺ-ի քննիչ հանձնաժողովի լսումներին:

Սերժ Սարգսյանի այս քայլը` ևս մեկ անգամ կարող ենք արձանագրել, որ նա երբեք ոչինչ, չի´թաքցրել իր ժողովրդից: Նա միշտ եղել բաց և թափանցիկ իր հասարակության առջև: Բայց արի ու տես, որ հայտնվել են ոմանք, որոնք այդ ամենը փորձում են դնել կասկածի տակ: Իսկ այդ ամենը բանկանաբար ձեզ չի հաջողվի քանի որ սպառիչ պատասխաններ քառօրյա պատերազմի հետ կապված Սերժ Սարգսյանը տվել է ոչ միայն մեր հայկական երկու պետությունների ներսում, այլ նաև միջազգային բարձր ամբիոններում:

Ժողովրդին միայն գաղտնիք է մնացել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը քառօրյա պատերազմի մասին, որում նա ասում էր հետևյալը` «Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ» այ հենց սրա պատասխանն է ակնկալում լսել ժողովուրդը, ինչպես նաև մենք ուզում ենք իմանալ թե ի՞նչ է խոսել Նիկոլ Փաշինյանը մեր եղբայրական Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Եթե Սերժ Սարգսյանին հրավիրելը հանձնաժողով ձեր հերթական ռեյտինգն ապահովելն չէ, ապա դուք պարտավոր եք հրավիրել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա մեր ռազմավարական դաշնակցի մասին հանդես է ահասարսուռ հայտարարությունով»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր