ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Հեռավար ուսուցումը կրթություն ստանալու որակապես նոր ձև է. Քրիստինա Ասատրյան
17:39, 10.04.2020
2590 | 0
Հեռավար ուսուցման ներդրումը պայմանավորված է որակյալ, զանգվածային և անհատականացված կրթություն ապահովելու անհրաժեշտությամբ: Գոյություն ունեցող ուսուցման ձևերը տնտեսական և կազմակերպչական տեսանկյունից թույլ չեն տալիս գործնականում նման կրթություն ապահովել, սակայն hեռավար ուսուցումը, որը հիմնված է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման վրա, լուծում է այդ խնդիրը:
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի ՙԽոհարարական գործ՚ մասնագիտության տեխնիկական 1-ին կուրսի ուսանողները դասախոս Քրիստինա Ասատրյանի ղեկավարությամբ ուսումնասիրում են Համակարգչային օպերատորության հիմունքներ առարկան:
- Հեռավար ուսուցումը կրթություն ստանալու որակապես նոր ձև է, -ասում է դասախոս Քրիստինա Ասատրյանը և շեշտում, որ այն առաջացել է XX դարի վերջում՝ շնորհիվ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4928 | 0
դեպի վեր