ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ս. Խաչատրյան. Մեր բոլորի պարտքն է ապահովել կրթական բարձր որակ
17:17, 11.04.2020
2504 | 0

Հարգելի դասախոսներ, արտադրական ուսուցման վարպետներ և շատ սիրելի ուսանողներ.
Արդեն 20 օր է, ինչ ողջ հանրապետությունում իրականացվում է հեռավար դասավանդում, որից անմասն չի մնացել նաև մեր ուսումնարանը:
Նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս բավականին որակյալ դասապրոցեսի կազմակերպմանը:
Մեր բոլորի պարտքն է. տնօրենություն, ա/ու վարպետ, դասախոս և ուսանող աշխատանքային շղթան կազմակերպելու և ճիշտ վարելու պայմաններում ապահովել կրթական որակը:
Դասախոսներից պահանջվում է, որ ճիշտ ժամանակին` դասացուցակի համաձայն, տեղադրել ուսումնառության նյութը: Այն հնարավորինս մատչելի դարձնելով ուսանողի համար, անհրաժեշտության դեպքում առանձին հարցերի վերաբերյալ լինեն բացատրություններ:
Ուսանողներից պահանջվում է` բոլորի ներգրավվածություն, յուրաքանչյուր առարկայի ուսումնառության նյութի յուրացման շահագրգռվածություն, պատասխանների ուղարկում /որտեղ պետք է նշված լինի ուսանողի անուն ազգանունը, առարկան, կուրսը և համապատասխան խումբը/ համապատասխան դասախոսների կայքերին, միաժամանակ ակնկալելով անհասկանալի հարցերի լիարժեք և հստակ պատասխաններ:
Հարգելի ա/ու վարպետներ հետևեք Ձեր ուսանողների ամբողջական ընդգրկվածությանը հեռավար ուսուցման գործընթացին` անխափան կապ պահպանելով նրանց հետ: Հաճախ նշեք իրենց պարտականությունների մասին, կան խմբեր, որոնցում զգալի քանակ են կազմում պասիվ ուսանողները: Նրանք խուսափում են դասապրոցեսին նորմալ մասնակցելուց:
Ընդգրկվեք առանձին դասախոսների կողմից ստեղծված կայքերում, որպեսզի տեղյակ լինեք ուսանողների գործունեությունից, նրանց հաճախակի հիշեցրեք այն մասին, որ խուսափողները չեն գնահատվի: Հետագայում կառաջանա վերահանձման անհրաժեշտություն և նրանք կկանգնեն բարդ իրավիճակի առաջ:
Ձեր` դասախոսների, ա/ու վարպետների և ուսանողների գործունեությունը գտնվում է տնօրենության ուշադրության կենտրոնում, մշտապես պատրաստ լինելով պատասխանելու և պարզաբանելու առաջացած հարցերին:



Ս. Խաչատրյան
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենի տեղակալ



Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4928 | 0
դեպի վեր