ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Հայոց ցավը վաղեմության ժամկետից չի մեղմանա երբեք
22:13, 23.04.2020
3686 | 0
Այսօր հայ ժողովուրդն ու քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Օսմանյան Թուրքիայում անցած դարասկզբին պետականորեն ծրագրված և աննախադեպ դաժանությամբ մարդկության դեմ իրագործված մեծագույն հանցագործություններից մեկի` Մեծ եղեռնի հետևանքով իր բնօրրանում ոչնչացվեց, հայրենազրկվեց հայ ժողովրդի մի հատվածը:
Թուրքիայի Շքաստաք գավառում է ծնվել իմ պապը՝ Ավո պապը, որը իր կնոջ՝ Նսլո տատիս հետ ունեցել են 10 երեխաներ և ապրել են Սասնա գավառի Կուսկետում:
Թուրքի յաթաղանի զոհն է իմ պապն ու տատը, որոնք սպանվեցին ջարդերի ժամանակ, իսկ երեխաներին փրկեցին քրդերը:

Մենք հարգանքի տուրք ենք մատուցում, խնկարկում և խոնարհվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված մեր նահատակների հիշատակի առջև:

Խաղաղություն նրանց տառապած հոգիներին:

Այսօր նաև երախտագիտությամբ ենք հիշում իրենց կյանքի փրկության, արժանապատվության և ազգի հարատևման համար պայքարած ու անասելի փորձությունների միջով անցած մեր նախնիներին:

Փառք նրանց:
Հայոց ցավը վաղեմության ժամկետից չի մեղմանա երբեք



Մուշեղ Ավոյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4928 | 0
դեպի վեր