ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը
07:54, 26.05.2020
1275 | 0



Հայաստանի հավաքականի և «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Ռոմայի» կազմում, իր ինստագրամյան էջում հիշել է 2017 թվականին Ստոկհոլմում կայացած Եվրոպա լիգայի եզրափակիչը։


Հիշեցնենք, որ եզրափակիչում մրցում էին Ամստերդամի «Այաքսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ։ Հայ կիսապաշտպանը պաշտպանում էր մանկունիական ակումբի գույները։ Մխիթարյանը ոչ միայն մասնակցեց հանդիպմանը, այլև խփեց իր թիմի երկու գոլերից մեկը, ընդ որում՝ շատ գեղեցիկ հարվածով։ Արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 2-0 հաշվով՝ դառնալով մրցաշարի չեմպիոն։


Հանդիպումը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 24-ին՝ 3 տարի առաջ՝ այս օրը։ Այդ օրը Հայաստանի հավաքականի առաջատարը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը։
Մամուլի խոսնակ` Erevan.live
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Erevan.live
դեպի վեր