ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
WikiLeaks-ի 2010 թվականի գրածները, եթե ճիշտ լիներ Հայաստանը կենթարկվեր պատժամիջոցների, այլ ոչ թե կունենար հրաշալի հարաբերություններ ԱՄՆ-ի հետ. վահան Բաբայան
17:45, 31.05.2020
2580 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սերժ Սարգսյանը որակապես նոր մակարդակի վրա է բարձրացրել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները:

WikiLeaks-ի 2010 թվականի գրածները, եթե ճիշտ լիներ Հայաստանը կենթարկվեր պատժամիջոցների, այլ ոչ թե կունենար հրաշալի հարաբերություններ ԱՄՆ-ի հետ:

Սերժ Սարգսյանի օրոք համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի վրա է բարձրացել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերությունը, պարբերական դարձան բարձր մակարդակի շփումները, ընդլայնվել է փոխգործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքական երկխոսությունից մինչեւ զարգացման ծրագրեր: Նշանակալի էին ԱՄՆ պետքարտուղարի կողմից Հայաստան կատարած իրար հաջորդող երկու այցերը: Ստորագրվել է Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը, Միացյալ Նահանգներից Հայաստան ամենախոշոր ներդրումը եւս իրականացվել է Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։

Իշխանական քարոզչամեքենան նոր բան թող մտածի սա էլ էր անիմաստ և անհեռանկար բամբասանքի ժանրից»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր