ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Անկասկած այն ինչ այսօր կատարվում է ԲՀԿ-ի հանդեպ քաղաքական հետապնդումների հերթական սերիան է. Վահան Բաբայան
16:21, 16.06.2020
2295 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Անկասկած այն ինչ այսօր կատարվում է ԲՀԿ-ի հանդեպ քաղաքական հետապնդումների հերթական սերիան է:

Այո հերթական, քանի որ սա ոչ առաջին դեպքն է, շատ հավանական է ոչ էլ վերջինը:
Արդեն երկու տարի է ինչ Նիկոլի իշխանությունը ճնշում է այլակարծությունը, ընդդիմադիր խոսքը և հետապնդում իր քաղաքական մրցակիցներին: Մենք երկու տարի է տեսնում ենք քաղաքական հետապնդումներ, ճնշումներ: Եթե ոմաց համար անսպասելի էր այսօրվա կատարվածը ինձ համար անսպասելի չէր:
Քանի որ ես տեսել և բարձրաձայնել եմ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հրայր Թովմասյանի հանդեպ կատարվող քաղաքական հետապնդումների մասին և պայքարել դրա դեմ` մշտապես լինելով այն կարծիքին, որ այս անարդարությունը թակելու է բոլոր ընդդիմադիրների դուռը:
Այս ամենը գոնե այս պահին պետք է սթափեցնի որոշ ընդդիմադիրների մյուսների հանդեպ միավորներ վաստակելու գործով զբաղվողներին մի կողմ թողնել այդ անհեռանկար գործելաոճը և համախմբվելով ձևավորել միասնական օրակարգ, որի հիմքը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր