ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Որ նախագահի ինստիտուտը մահացել է արդեն գիտեն բոլորը, նույնիսկ հեռու գյուղում ապրող գյուղացին գիտի. Վահան Բաբայան
12:23, 24.06.2020
2485 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Անողնաշարը

Անողնաշարավորները տարածված են ամենուրեք՝ քաղցրահամ ջրերում, ցամաքում, հողի շերտերում և այլն։ Շատերը բույսերի և կենդանիների մակաբույծներ են։

Որ նախագահի ինստիտուտը մահացել է արդեն գիտեն բոլորը, նույնիսկ հեռու գյուղում ապրող գյուղացին գիտի, որ կա մի նման հաստիք, որ միայն ստորագրում է ու էդ ստորագրելու համար հարկատուն իրեն ու իր աշխատակազմին վճարում է:
Յուրաքանչյուր մի քիչ, շատ չէ, ողնաշար ունեցող նույնիսկ ԺԵԿ-ի պետը վաղուց դիմումը գրել թոշակի էր անցել, բայց ինքը դեռ պայքարում է, որ վերջնականապես խայտառակ լինի, աննախադեպ խայտառակ լինի, հեղափոխական խայտառակ լինի:
Ու կարծես դա իր մոտ ստացվեց»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր