ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Պարզ է, որ հայտնիները ցանկանում են տեղավորվել հաջորդ իշխանության տակ և արդեն բացահայտ քննադատում են Նիկոլին. Վահան Բաբայան
00:09, 06.07.2020
2515 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Խաբվածների «վերադարձի միջանցքը» բացել, թե՞ ոչ

Շատերը հետ են կանգնում 2018թ իշխանազավթման փողոցային ակցիաներին իրենց մասնակցությունից և փոշմանել են, որ փողոցում սատարել են ավանտյուրիստ և պոպուլիստ Նիկոլին:

Երկու տարի անց նրանք վերջին հայհոյանքներն են տալիս օրվա իշխանությանը և արդարացիորեն բարձրաձայնում այն ողբալի վիճակի մասին, որը այսօր առկա է:

Դրանց մեջ կան և հայտնի և անհայտ մարդիկ, սակայն արդեն պարզ է, որ հայտնիները ցանկանում են տեղավորվել հաջորդ իշխանության տակ և արդեն բացահայտ քննադատում են Նիկոլին:
Իսկ անհայտ մարդիկ ցանկանում են իրենց «վրեժը» լուծել այն բանի համար, որ իրենց զգում են խաբված և օգտագործված: Ի՞նչ անել այս տեսակի մարդկանց հետ գրկաբաց ներել, թե փակել վաղվա դուռը նրանց առաջ, սա ևս օրակարգի հարց է»:



Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր