MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Tomorrow:+23 °C
Այդպես էլ չասացիր, որ Կգաս... Կփրկես... Կմնաս...-Սուսաննա Գևորգյան
21:15, 28.08.2022
1346 | 0
Ցավեցնում են
փողոցներն այս
փոքրիկ քաղաքի,
Պատերը շնչում են թթվածին,
իսկ հետո արտաշնչում Քեզ։
Չկամ ես...
Չկաս դու...
Ես ամենքից հոգնած,
նկարում եմ խավարս
ցրող աչքերդ՝
Հավատացյալ...
Բոցավառ...
Երազկոտ....
Մատիտս չհերիքեց,
որ ժպիտդ նկարեմ,
Ու ես որոշեցի,
որ այն պետք է
լինի յուրահատուկ,
Ու ժպիտդ սկսեցի
նկարել մակդիրներով,
Որ գարնան ցրտից
շուրթդ չսառչի։
Թեյ տուր ինձ...
Քո կարոտի գույնով,
Եվ ժպիտիդ քաղցրությամբ,
Որ իմ բացահայտումն
ու ջերմությունը
լինես տարվա
չորս եղանակներին։
Ցավեցնում են փողոցներն
այս փոքրիկ քաղաքի,
Որովհետև խոսքս դարձել է
չլսված պատմություն,
Իսկ դու աքսորված
մի բանաստեղծություն,
Որի մեջ այդպես էլ չասացիր, որ
Կգաս...
Կփրկես...
Կմնաս...


The article published in the Spokesperson project.
Share with friends
Անահիտ Գևորգյան
to top