MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Tomorrow:+18 °C
Նիկոլ Փաշինյանին / Կարինե Տոնապետյան-բանաստեղծություն/
20:57, 28.09.2018
5663 | 0
Նիկոլն ես դու Փաշինյան՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» ,
Հայ ազգի հետ անսասան հասար քո նպատակին:
Անցար շատ փորձություններ ու կան շատ բարդություններ,
Կհաղթես դու անպայման, Աստված լինի պահապան:
Ժողովուրդն է քեզ օրհնում, մայրերն անվերջ աղոթում,
Որ որդիներն այս անգամ հայրենիքում միշտ մնան,
Հսկեն ամեն մի թիզ հող,
Թուրքն էլ վախից թող փախչի փռշտոցից գաղտագող:
Ազգս հպարտ է եղել ու միշտ հպարտ կմնա,
Ուրիշ փախչելու տեղ չկա՝ դե-ֆակտո ու դե-յուրե:
21-րդ դարի առաջնորդ ես դու ծնվել,
Պատահական բան չէ սա, ի վերուստ է քեզ տրվել,
Հավատ ու սեր կա քո մեջ, Ժողովուրդն է դա տեսնում,
Հավատում են անընդմեջ, գալիս են ու միանում:
Պայքարում են քո կողքին, քեզ հետ ելնում պայքարի
Ու հավատում նույնիսկ քո «կախարդական փայտիկին» ,
Որովհետև արդար է ժողովրդիս պայքարն այս
Ու ինչքան ենք սպասել այս օրերին անհնար:
Կուզեմ նորից աղոթել, աղոթում եմ Տեր Աստված՝
Ազգս խաղաղ, լավ ապրի, աղոթքս հասնի առ Աստված,
Թող ձանձրալի չթվա, որ շատ երկար խոսեցի,
Չխոսել ես չեմ կարող, հերիք ինչքան լռեցի:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Անահիտ Գևորգյան
to top