MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել $246.8 մլն
12:31, 10.05.2013
3770 | 0
ebank.am 2013թ.-ի հունվար-մարտ ամիսներին ֆիզիկական անձանց կողմից ՀՀ բանկերի միջոցով ոչ առևտրային նպատակներով կատարված փոխանցումների ծավալը կազմել է 305.4 մլն ԱՄՆ դոլար: Այդ մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած մարտի տեղեկագրում:

Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունից վերոնշյալ ժամանակահատվածում ոչ առևտրային նպատակներով Հայաստան է փոխանցվել 246.8 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները գերազանցել է 22.1 մլն դոլարով: Հայաստանից Ռուսաստան նշված ժամանակահատվածում փոխանցվել է 38.3 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄՆ-ից դոլարային փոխանցումներն այս տարվա հունվար-մարտ ամիսներին կազմել է

17.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ ուղարկվել է 8.6 մլն ԱՄՆ դոլար:

Ընդհանուր առմամբ ՀՀ բանկերի միջոցով ոչ առևտրային նպատակով Հայաստան կատարված փոխանցումները 2013թ.-ի հունվար-մարտ ամիսներին կազմել են 305.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ-ից կատարված փոխանցումները` 70.2 մլն ԱՄՆ դոլար:

Միացեք մեզ Facebook-ում, եղեք տեղեկացված ՀՀ տնտեսական և բանկային նորություններին
Author: Լիլիթ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Լիլիթ
14:27, 14.05.2013
5734 | 4
17:25, 08.05.2013
5003 | 0
to top