MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+20 °C
ՌԴ բնակչությունը ցանկանում է «սիրո» ապահովագրություն
13:58, 10.05.2013
5405 | 0

INSURANCE.am ՌԴ բնակչության 26%-ը կողմ է «սիրո» ապահովագրությանը: Այդ մասին վկայում են Zurich Insurance և Gfk ընկերությունների կողմից իրականացված հարցման արդյունքները: Տվյալն ցուցանիշով ռուսները ոչ մի բանով չեն զիջում եվրոպացիներին:

Բացի այդ «սեփական և ընտանիքի առողջության» ապահովագրություն ցանկացել են հարցվածների 88%-ը, որը 7%-ով գերազանցում է եվրոպայում անցկացված հարցումների արդյունքներին: Ֆինանսական ապահովագրություն իրականացնելու պատրաստակամություն են հայտնել հարցված ռուսների 58%-ը, իսկ երաշխավորված աշխատանքի ապահովվածության ապահովագրությունը` 39%-ը:

Եվրոպացիների մոտ, ինչպես նաև ռուսների, ֆինանսական ապահովագրության պատրաստակամությունը գտնվել է երկրորդ տեղում` Եվրոպայում այն կազմել է 53%: Մասնավորապես այդ հարցը ակտուալ է եղել Գերմանիայում և Ավստրիայում, որտեղ այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 63% և 61% համապատասխանաբար:

Երրորդ տեղում հայտնվել է երաշխավորված աշխատանքի ապահովագրությունը, մասնավորապես, ամենամեծ ցանկություն հայտնել են իսպանացիները (48%) և իտալացիները (47%):

ՌԴ հարցվող մարդկանցն ուղղված այն հարցին, թե գործող ապահովագրական ծառայություններից որն են համարում ամենակարևորը, պատասխանել են, որ ամենակարևորը երեխաների, ունեցվածքի և ավտոմեքենաների ապահովագրություններն են:

Author: Լիլիթ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Լիլիթ
14:27, 14.05.2013
5735 | 4
17:25, 08.05.2013
5003 | 0
to top