MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +21 °C Tomorrow:+19 °C
Ռուսաստանում կարող են արգելել դոլար օգտագործել
13:52, 13.05.2013
4113 | 0
ebank.am ՌԼԴԿ-ի ներկայացուցիչ, պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովը ռուսներին ֆինանսական սպառնալիքներից պաշտպանելու նպատակով առաջարկել է ՌԴ-ում արգելել դոլարի շրջանառությունն ու պահպանումը, հայտնում է dni.ru-ն: Եթե նրա մշակած օրինագիծն ընդունվի, երկու տարի հետո այդ արժույթը կարող է օրենքից դուրս հայտնվել: Պատգամավորը նշել է, որ նախաձեռնությունը ԱՄՆ դոլարի կտրուկ անկման դեպքում թույլ կտա քաղաքացիներին պաշտպանել ֆինանսական ճգնաժամից: Դեգտյարյովը վստահ է, որ ԱՄՆ դոլարը փլուզման շեմին է, որի պատճառով էլ պետք է գործել այս պահից: «Եթե ԱՄՆ-ի պետական պարտքն աճի, ապա դոլարային համակարգի փլուզումը տեղի կունենա արդեն 2017թ.: Հատկապես կտուժեն այն երկրները, որոնք ժամանակին չեն ազատվել դոլարային կախվածությունից», – պարզաբանել է Դեգտյարյովը: Սակայն խնդիրներ կարող են առաջանալ վերոնշյալ նախաձեռնության հետ: Առաջինն այն է, որ Ռուսաստանը շարունակում է դոլարով վաճառել արտահանման իր գլխավոր տարրը` նավթը, որի պատճառով էլ ամերիկյան արժույթն արգելելու հիմք դեռ չունեն: Երկրորդն այն է, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես են աշխատավարձ վճարելու այն ՌԴ քաղաքացիներին, ովքեր աշխատում են արտասահմանյան ընկերություններում և աշխատավարձը ստանում են ԱՄՆ դոլարով:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և առաջինը տեղեկացեք ՀՀ բանկերի մասին առաջարկվող ծառայությունների և տնտեսական նորություններին
Author: Լիլիթ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Լիլիթ
14:27, 14.05.2013
5735 | 4
17:25, 08.05.2013
5003 | 0
to top