MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +22 °C Tomorrow:+20 °C
Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանող քաղաքացինե՜ր
15:27, 04.10.2023
250 | 0

2023 թվականի սեպտեմբերի 25-ից Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանող հարգելի քաղաքացիներ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ընձեռում է Ձեզ տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք մինչև 2024 թվականի հունվարի 1-ը՝ ամենօրյա ռեժիմով:

Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 684/687 էլեկտրագնացք
Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 686/685 էլեկտրագնացք
Գյումրի-Երևան-Գյումրի՝ թիվ 681/682 էլեկտրագնացք
Արաքս-Երևան-Արաքս՝ թիվ 7010/7011 էլեկտրագնացք
Երասխ-Երևան-Երասխ՝ թիվ 6512/6517 էլեկտրագնացք

Խնդրում ենք գնացքով երթևեկելու համար Ձեր անձնագիրը ներկայացնել գնացքի վերահսկիչին: Գնացքների ժամանակացույցին, երթևեկության կանոններին կարող եք ծանոթանալ կայարաններում տեղակայված տեղեկատուներում, գնացքներում վերահսկիչներից և Ընկերության կայքում https://www.railway.am:

«ՀԿԵ» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինություն
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ruben Grdzelyan
to top