2023 թվականի սեպտեմբերի 25-ից Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանող հարգելի քաղաքացիներ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ընձեռում է Ձեզ տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք մինչև 2024 թվականի հունվարի 1-ը՝ ամենօրյա ռեժիմով: Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 684/687 էլեկտրագնացք Խնդրում ենք գնացքով երթևեկելու համար Ձեր անձնագիրը ներկայացնել գնացքի վերահսկիչին: Գնացքների ժամանակացույցին, երթևեկության կանոններին կարող եք ծանոթանալ կայարաններում տեղակայված տեղեկատուներում, գնացքներում վերահսկիչներից և Ընկերության կայքում https://www.railway.am: «ՀԿԵ» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինություն |