MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Սուտ տեղեկություններ
10:51, 13.11.2019
3422 | 0
Ս.թ. սեպտեմբերի 30-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակվել է «Եթե կոնցեսիոն պայմանագիրը խզվի, միեւնույն է՝ Հայաստանի երկաթուղային համակարգը ի վիճակի չի լինի լիարժեքորեն ապահովել փոխադրումային գործառույթը» հարցազրույցը, իսկ NovostiNK կայքում՝ «Վրաստան ուղարկված 360 վագոնից Հայաստան է վերադարձել միայն 30-ը» հոդվածը: Նշված նյութերը պարունակում են իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ 2013 թվականի հունվարից Ընկերությունը վերանորոգման աշխատանքները կատարում է սեփական ուժերով՝ Գյումրիի վագոնային դեպոյում: Շահագործման ժամկետի երկարացման նպատակով Վրաստան վերանորոգման ուղարկված բոլոր վագոնները վերադարձվել են ՀԿԵ-ին: Այդ փաստը հաստատված է նաև ՀՀ Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ստուգման համապատասխան ակտերով: Ներկա պահին Ընկերությունում իրականացվում է բեռնատար վագոնների պարկի արդիականացման ծրագիր, նոր կիսավագոնների գնման գործընթացն ընթանում է ըստ ծրագրվածի: ՀԿԵ ուղևորափոխադրումները շահութաբեր չեն, ինչպես և երկաթուղային ուղևորափոխադրումներն աշխարհի բոլոր երկրներում:

Ուղևորափոխադրումների գծով ստացված վնասի հիմնական մասը փոխհատուցվում է Ընկերության սեփական միջոցների հաշվին, իսկ ՀՀ կառավարության կողմից ստացվող փոխհատուցումը կազմում է վնասների ամբողջ ծավալի մոտ 12% կամ մոտ 300 մլն դրամ տարեկան, ինչը հավասար է Հարավկովկասյան երկաթուղու կողմից պետությանը վճարվող կոնցեսիոն վճարի չափին:

Կարդացեք նաև Հուլիսի 25-26-ին չեղարկվում են Երևան-Գյումրի արագընթաց էլեկտրանացքի որոշ չվերթները «Հարավկովկասյան երկաթուղին» պարզաբանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է, որ երկաթուղին վտանգավոր գոտի է Ընկերությունը կոչ է անում հրապարակել միայն կոմպետենտ մասնագետների կարծիքները՝ զերծ մնալով հասարակությունը մոլորեցնող տեղեկատվություն տարածելուց: Միևնույն ժամանակ Ընկերությունը դիտարկում է դատարան դիմելու հնարավորությունը ՀԿԵ գործունեությանը վերաբերվող ստահոդ տեղեկատվության տարածումը կանխարգելելու նպատակով:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ruben Grdzelyan
to top