MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Tomorrow:+25 °C
Ընդհանուր ընթացակարգեր․ Էսթետիկ բժշկություն և կրծքերի ձգում
10:04, 08.11.2023
379 | 0

Էսթետիկ բժշկությունը ենթարկվում է շարունակական զարգացման։ Ինչի շնորհիվ մի շարք էսթետիկ ընթացակարգեր դառնում են ավելի հասանելի և հարմարավետ։


Էսթետիկ Բժշկություն


Բժշկության այս ճյուղը լրացնում է այնպիսի վիրաբուժական միջամտության տեսակ, ինչպիսին է կրծքագեղձի բարձրացումը՝ առաջարկելով ոչ վիրաբուժական կամ նվազագույն վիրաբուժական միջամտություն: Ընթացակարգերի բազմազանությունը նաև թույլ է տալիս լուծել այլ մտահոգություններ՝ կապված մաշկի ընդհանուր ձգման հետ (բոտոքս, լազերային թերապիա, քիմիական պիլինգ) ։


Կրծքերի Իջեցում


Կրծքերի իջեցումն իրենից ենթադրում է բնական գործընթաց, որը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք էլ հանգեցնում են հյուսվածքների թուլացմանը։


  • Հղիություն․ Կրծքերի իջեցման ամենահայտնի պատճառներից մեկն է, որի ընթացքում կրծքագեղձի հյուսվածքները (հյուսվածքային կապանները) կարող են ձգվել: Իսկ հղիությունից հետո ենթարկվել թուլացման, ինչը կարող է տեղի ունենալ անկախ կրծքով կերակրելու գործոնից։


  • Քաշի փոփոխություններ․ Քաշի ավելացման ընթացքում կրծքի մաշկը կարող է ձգվել և կորցնել առաձգականությունը, իսկ նվազման ընթացքում մաշկի առաձգականության կորուստը կարող է լինել ավելի արտահայտիչ։


Կրծքի մաշկը կարող է կորցնել առաձգականությունը նաև շատ այլ դեպքերում, իսկ կախված դեպքից, օգնություն կարող է հանդիսանալ կրծքերի ձգում՝ մաստոպեքսիա էսթետիկ բժշկության ընթացակարգը, ինչը ենթադրում է ավելորդ մաշկի հեռացում և կրծքագեղձի հյուսվածքի վերաձևավորում։


Կրծքերի Ձգում


Պլաստիկ վիրաբուժություն, որն իրականացվում է տարբեր եղանակներով։ Վիրաբուժության տեսակի ընտրությունը կատարվում է հենց մասնագետի կողմից՝ ապահովելու արդյունավետության բարձր մակարդակը։ Միջամտության եղանակի ընտրությունը կախված է յուրաքանչուր անձի մաշկի անհատական կարգվիճակից՝ կրծքագեղձի պտոզի աստիճանից։


Ամենատարածված եղանակն իրենից ենթադրում է պտուկ-աերոլար կոմպլեքսի տեղափոխումից դեպի ավելի բարձր դիրքի։ Իսկ բարդ կարգավիճակների դեպքում կարող է իրականացվել մաստոպեքսիայի համադրում` մամոպլաստիկայի տեսակներից որևե մեկի հետ:


Մամոպլաստիկայի Տեսակները


  • Կրծքերի մեծացում․ Հետևյալ գործողությունն իրենից ենթադրում է կրծքի տեսքի, չափսի, և ձևի փոփոխություն, որը հիանալի լուծում է անհավասարաչափ կրծքերի հավասարությունը վերականգնելու, կամ հղիությունից հետո մաշկի առաձգականությունը վերականգնելու համար։ Միջամտության այս տեսակն իրականացվում է իմպլանտների կիրառմամբ, որոնք տեղադրվում են կրծքավանդակի մկանի տակ կամ վրա։ Հարկ է նշել, որ կրծքի մեծացման բոլոր պրոցեդուրաները պահանջում են նվազագույն կտրվածք:


  • Կրծքերի փոքրացում․ Կրծքերի չափազանց մեծ չափսը կարող է առաջացնել մի շարք անհարմարություններ, օրինակ՝ ցավ պարանոցի և մեջքի հատվածում, թմրություն, թուլություն և այլն։ Միջամտության այս տեսակի ընթացքում հեռացվում է ավելորդ մաշկը, ճարպը, կամ կրծքագեղձի հյուսվածքը, ինչի շնորհիվ էլ կուրծքը այլևս չի խանգարում անձի բնականոն կյանքի գործընթացին։ Հարկ է նաև նշել, որ փոքրացման դեպքում կարող է փոխվել կրծքի զգացողությունը ինչպես նաև հանգեցնել կրծքով կերակրելու անկարողության։


  • Կրծքի վերաձևավորում․ Գործընթացն իրականացվում է կրծքի ուռուցքի դեպքում հեռացված կուրծքը վերականգնելու նպատակով։ Միջամտության շնորհիվ վերականգնվում է կրծքի տեսքը, ձևը և չափսը։ Կարևոր է իմանալ, որ միջամտությունը չի վերականգնում կրծքի զգացողության և կրծքով կերակրելու գործառույթները, եթե դրանք ի սկզբանե հեռացվել են, կամ վնասվել վիրահատության ընթացքում։


Պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության դինամիկ զարգացման շնորհիվ այժմ հնարավոր է ստանալ արտաքին տեսքի նախընտրելի արդյունքը։ Անկախ միջամտության տեսակից՝ ընթացակարգերն անցկացվում են բարձրորակ սարքավորումների և փորձառու մասնագետների համախմբմամբ։ Իսկ մասնագիտացված խորհրդատվություն կարող եք ստանալ այցելելով բժշկական կենտրոն։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Տաթև Դալլաքյան
to top