MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
Մինաս Ավետիսյանի զբոսայգու բացման արարողությունը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
12:47, 22.01.2024
895 | 0

Հունվարի 18-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցավ Մինաս Ավետիսյանի հիմնանորոգված զբոսայգու վերաբացման արարողությունը։ Զբոսայգին բաժանելով մի քանի տաղավարների վարչական շրջանի մի շարք արվեստի դպրոցներ և կենտրոններ ներկայացրեցին արվեստին և սպորտին նվիրված աշխատանքներ, որոնք համայնքի բնակիչների օրը հագեցրին մշակույթով և հայրենաճանաչությամբ։ «Զեյթուն մշակութային կենտրոնը» ևս մասնակցելով վերաբացման արարողությանը իր տաղավարում ներկայացրեց կենտրոնի նկարչության խմբակի սաների մի շարք գեղանկարներ, որոնք բնութագրում էին Երևան քաղաքը, ինչպես նաև երգի խմբակի տաղանդավոր սաները՝ Լիանա Խուրշուդյանը, Միլենա Սարգսյանը և Դիանա Խուրշուդյանը ողջ միջոցառման ընթացքում երգեցին Երևան քաղաքին նվիրված կատարումներ։
Համերգ-միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ պրն Տիգրան Ավինյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Սամվել Ադամյանը։

Լուսանկարները՝ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հասմիկ Կարապետյան
to top