Հունվարի 18-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցավ Մինաս Ավետիսյանի հիմնանորոգված զբոսայգու վերաբացման արարողությունը։ Զբոսայգին բաժանելով մի քանի տաղավարների վարչական շրջանի մի շարք արվեստի դպրոցներ և կենտրոններ ներկայացրեցին արվեստին և սպորտին նվիրված աշխատանքներ, որոնք համայնքի բնակիչների օրը հագեցրին մշակույթով և հայրենաճանաչությամբ։ «Զեյթուն մշակութային կենտրոնը» ևս մասնակցելով վերաբացման արարողությանը իր տաղավարում ներկայացրեց կենտրոնի նկարչության խմբակի սաների մի շարք գեղանկարներ, որոնք բնութագրում էին Երևան քաղաքը, ինչպես նաև երգի խմբակի տաղանդավոր սաները՝ Լիանա Խուրշուդյանը, Միլենա Սարգսյանը և Դիանա Խուրշուդյանը ողջ միջոցառման ընթացքում երգեցին Երևան քաղաքին նվիրված կատարումներ։ |