MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Tomorrow:+20 °C
Կուրկումինը կանխարգելում է շագանակագեղձի քաղցկեղը, կանխում է շաքարախտի զարգացումը
13:00, 08.09.2013
2743 | 0

Ըստ Med-Practicի, հնդկական խոհանոցում օգտագործվող կուրկումին համեմունքը որոնք հիլ են պարունակում, , կարող են կանխել շաքարախտի զարգացումը, կանխարգելում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը, իսկ կուրկումինի ակտիվ բաղադրամասի օգտագործումը այլ կենսաբանական ակտիվ նյութերի հետ ի վիճակի է հիվանդության ուշ մակարդակներում կանգնեցնել քաղցկեղային ուռուցքների զարգացումը:

Մասնագետները համոզվել են, որ ինն ամսվա ընթացքում հիլի ամենօրյա ընդունումը կանխել է շաքարախտի զարգացումը ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների մոտ: Այս փորձը դրվել է շաքարախտով ծայրահեղ հիվանդ 240 մարդու վրա: Որոշակի ժամանակահատվածի ավարտին կուկումին ստացած 119 հիվանդի մոտ հիվանդության զարգացում չի գրանցվել:
Երկար ժամանակ մասնագետները խոսում էին, որ հիլը վերացնում է բորբոքումները և պայքարում է թթվեցման, սթրեսի դեմ, որոնք էլ ընկած են շաքարախտի ձեռքբերման հիմքում: Հիլը բարելավում է բետա-բջիջների աշխատանքը, որոնք էլ արտադրում են ինսուլին;
Հետազոտողները վաղուց ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ Հնդկաստանում շագանակագեղձի քաղցկեղի դեպքերի թիվն անհամեմատ ավելի ցածր է` ի տարբերություն ԱՄՆ-ի: Գիտնականները կարծում են, որ դա կապված է Հնդկաստանի բնակիչների համային նախընտրությունների հետ, քանզի նրանք սննդի մեջ մեծ քանակությամբ կենսաբանական հարուստ նյութեր են օգտագործում:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4943 | 0
to top