MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Tomorrow:+18 °C
Աբիգ Ավագյան-94
17:02, 14.09.2013
3602 | 0

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՏԵՆԴ

Հազար տարի հետո էլ հարավի բնիկները կհիշեն ծերունի որսորդ Բաբեին: Հազար տարի հետո էլ, խաշխաշի դաշտերից վերադարձող, արևներից հոգնած գյուղացիները կկանգնեն բլրի զառիթափին ու կվերհիշեն Բաբեի շուրջը հյուսված պապերի պատմությունները:

Հիշում եմ, ծերունին ասում էր. «Երեք անգամ իջել եմ ու մտել եմ եղեգնուտ, վագրերի վրա չէի գնում, հայրս պատմում էր, որ այնտեղ, հեռուներում, աղբյուր կա, և ջուրը երկնքի պես կապույտ է, ես ուզում էի այդ կապույտ ջուրը գտնել»:

Մենք կամացուկ ծիծաղում էինք, ախր Բաբեն շա՜տ էր ծերացել...

Բաբեն կյանքում չգտավ այդ կապույտ աղբյուրը, բայց մենք նրա ջարդված բեկորները գտանք ու բերեցինք թաղեցինք այստեղ, բլրի զառիթափին, հոր մոտ:

Բաբեից հետո գյուղում հայտնվեցին Սեյֆի անունով երեք եղբայրներ: Մեծի անունը Վալի էր, Վալի Սեյֆի: Նա երկու եղբայրներին ուղարկել էր ամերիկյան բեռնավտոների շարասյուները թալանելու, ինքը մնացել էր գյուղում: Ասում էին՝ քառասուն շիշ արմավօղի ու քառասուն կիլոգրամ օփիում է տվել ամերիկացի մի ջոկատավարի և վերցրել է նրա «Սնայփեր» -ը՝ մի քանի սնդուկ փամփուշտով: Գնում էր եղեգնուտ. նա Բաբեի նման ստիպված չէր լինում իջնել ու խորանալ եղեգնուտում, դրա կարիքը չուներ, ձեռքին «Սնայփեր» կար, խողովակի վրա խաչանշան հեռադիտակ: Նստում էր եղեգնուտից կես կիլոմետր հեռու, խփում էր եղեգնուտե իր աշխարհից հիմարաբար դուրս եկած վագրին և որսը շալակն առած վերադառնում էր գյուղ:

Ինչպե՜ս էր քայլում.

Աբիգ Ավագյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4948 | 0
to top