MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Տեխնիկական գիտությունների զարգացման կենտրոն պոլիտեխնիկը 2013-ին
22:59, 18.01.2014
4124 | 0
Կրթությունը կանխորոշում է երկրի ապագան, հետևաբար համակողմանի զարգացած և ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետի ձևավորումը պետք է լինի յուրաքանչյուր պետության առաջնային գերխնդիրը:
Այս տրամաբանությամբ 80 տարի առաջ ժամանակի հրամայականով ծնվեց Պոլիտեխնիկը՝ դառնալով Հայաստանի արդյունաբերության անբաժան ուղեկիցը:
Փորձությունները շատ էին, բայց գաղափարը հաղթանակեց բոլոր խոչընդոտները, և այսօր 8 տասնամյակը թևակոխած ճարտարագիտական կրթության առաջամարտիկը նոր ասելիքով ու ծրագրերով է ներկայանում ՀՀ բուհական համակարգում:
Պոլիտեխնիկն այսօր ձգտում է ճարտարագիտական կրթությունը Հայաստանում ներգրավվել համաշխարհային գիտակրթական համակարգում՝ նպաստելով Հայաստանի ինտեգրմանը միջազգային տնտեսական և քաղաքական համակարգերին:

Վերջին տասնամյակում ճարտարագիտական համալսարանը ձևավորել է միջազգային համագործակցության լայն ցանց, որն ընդգրկում է աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ և գիտական կենտրոններ:
Ուսումնական ծրագրերը ստեղծվում և պարբերաբար թարմացվում են բնագավառի համաշխարհային առաջադեմ փորձի հաշվառմամբ, իսկ տարեցտարի ընդլայնվող լաբորատոր ու տեխնիկական բազան, պրոֆեսորադասախոսական փորձառու կազմը որակյալ, ժամանակակից ու պահանջարկված կրթություն ապահովելու կայուն հիմքեր են ապահովում:
Հայաստանի հետ և Հայաստանի համար այս կարգախոսով է առաջնորդվում ՀՊՃՀ -ն իր ապագայի տեսլականն ուրվագծելիս ճարտարագիտական ներուժի կերտմամբ նպաստելով Հայաստանի արդյունաբերության վերածնությանն և տեխնոլոգիական առաջընթացին:
Ճարտարագիտական համալսարանն այսօր էլ մեր երկրի տեխնիկական գիտությունների զարգացման կենտրոնն է, որն առաջատար դերակատարություն ունի ՀՀ-ում ընթացող բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացում:
Spokesperson: TVADSTUDIO
The article published in the Spokesperson project.
Share with friends
TVADSTUDIO
00:43, 14.12.2018
10173 | 0
to top