MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +19 °C Tomorrow:+18 °C
«Թույլ տվեք Ձեր երազանքներն իրականացնել»
05:09, 07.04.2014
3828 | 0

Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ շնորհավորում ենք բոլոր հայ կանանց ու աղջիկներին գարնան ու գեղեցկության տոնի' ապրիլի 7-ի կապակցությամբ, «Նիդերլանդական Օրագիրն» ինչպես խոստացել էր ներկայացնում է այստեղ բնակվող երկու ստեղծագործ ու գեղեցկատես կանանց, ովքեր իրենց մտքի արգասիքն իրականությամբ են շաղախել, պրպտել, գտել են գեղեցիկը տանելու կախարդական բանալիները, որ բացում է երջանկություն տանող դռները:

Կարինե Քլյանը նրանցից մեկն է: Նա հարսանիքների և այլ միջոցառումների կազմակերպման «Match made in Heaven» գործակալության տնօրենն է:

Կարինեի առաջիկա միջոցառումը «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Արամ MP3-ի պրոմո տուրի կազմակերպումն է Աստերդամում ապրիլի 18-ին: (Այդ մասին մանրամասը ինֆորմացիան' այստեղ):


Արդեն մեկ անգամ չէ, որ հպարտությամբ անդրադառնում ենք Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցների նախաձեռնած լավ գործերին: Տարեցտարի այսպիսի նախաձեռնող մարդկանց շարքերը ստվարանում են և դա արդեն ուրախալի է բոլորիս համար: Կարինե Քլյանը նրանցից մեկն է, ով գնացել է համարձակ մտահաղացմանն ընդառաջ: Նա «Match made in Heaven» գործակալության տնօրենն է' հարսանիքների կազմակերպման և այլ միջոցառումներ կազմակերպելու բարձրորակ մասնագետը ավարտել է Նիուվեխայնի BWPN հարսանիքների ու հանդիսությունների ծրագրավորման և կազմակերպման բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունը, ստացել միջազգային որակավորման դիպլոմ: Իր գործի իսկական մասնագետը համագործակցում է համանման միջազգային առաջավոր կազմակերպությունների ու ընկերությունների հետ, ունի իր մասնագիտական առանձնահատկություններն ու յուրահատուկ անհատական աշխատանքային ոճը, որին ուշի ուշով են հետևում անգամ բազմափորձ այլ համանման կոլեկտիվներ:

Բոլորը կարող են վստահ լինել, որ ամեն հարց կլուծվի բարձր մակարդակով և կատարյալ կազմակերպվածությամբ: Միայն թե որոշեք թե ի՞նչ եք անում, որտեղ ու ինչ միջոցառում եք կազմակերպում: Համարձակ վերցրեք հեռախոսն ու 06 1999 9938 հեռախոսահամարով կապվեք Կարինեին, բոլոր մեծ ու փոքր հարցերն ու խնդիրները կկարգավորվեն ձեր ուզածով: Իսկ մանրամասնությունների համար այցելեք «Match made in Heaven» գործակալության կայք էջ, այստեղ տեղեկատվություն կա երեք լեզուներով ' հայերեն, նիդերլանդերեն և անգլերեն: Գործակալությունը կազմակերպում է բազմամշակութային հարսանիքներ Նիդերլանդներում և արտերկրում: Այլ երկրներում ապրող զույգերի համար հարսանիքների կազմակերպում Նիդերլանդներում կամ մեկ այլ երկրում: Մեկ անգամվա հարսանեկան խորհրդի հնարավորություն: Կազմակերպվում են նաև՝12 ½-, 25 կամ 50-ամյա Հարսանեկան տարեդարձներ, նաև նշանադրության հանդիսություններ, ամուրիների խնջույքներ, 16, 18, 21 տարեկանների խնջույքներ, ընտանեկան հանդիսություններ, գործնական հանդիպումներ:

Կարինեն իր մասնագիտական հմտություններն իրագործելու համար այսպիսի գեղեցիկ կարգախոս է ընտրել ' «թույլ տվեք Ձեր երազանքներն իրականացնել»: «Match made in Heaven» գործակալության տնօրենը սիրում է պարզապես իր աշխատանքով, ստեղծագործական մտահաղացումներով հաճելի ու տրամադրող մթնոլորտ ստեղծել նորապսակների միություն կազմելու հենց առաջին օրը, բացել լավագույն երազանքների ու կյանք տանող ճանապարհի ոսկյա դարպասները:

Երազանքների բարի իրականացում նորապսակներին, իսկ Կարինե Քլյանին բազմաթիվ աշխատանքային հաճելի հուշեր, որոնք կամրագրեն ամուր ընտանիք կազմած զույգերի վավերագիր լուսանկարները:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top