MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Կիրակի օրվա ամենաշատ փնտրված նյութը
02:41, 14.04.2014
2819 | 0

Համացանցում հայերեն լեզվով կիրակի օրը ամենահաճախ փնտրված նյութն է

Դերենիկ Դեմիրճյան
(Պույ-պույ մուկիկը)

Այն ներկայացնում ենք ընթերցողին



Մի երկիր կար' Հնդստան.
Մի մուկիկ կար' ճստճստան
Հնդստանի անտառում,
Կոկոս ծառի ծակուռում:

Ապրում էր նա իր համար,
Բարիքներում անհամար,
ՈՒ մի օր լավ' մի օր վատ'
ՈՒներ ապրուստ քիչ թե շատ:

Օրը մի ճանճ, մի միջատ,
Մի ծեղ, արմատ, ցորնի հատ:
ՈՒտում էր ու քեֆ անում,
Խաղում, ապրում իր բնում:

Իր անունը Պույ-պույ էր,
Ազգանունը' Ճստունի,
Լացը' վայ-վայ, վույ-վույ էր,
Երգը տարայ-նայ-նի-նի:

Էսպես մուկիկն ապրում էր,
Վազվզելով վար ու վեր,
ՈՒ մի օր էլ ծանր ու մեծ
Իրեն իրեն միտք արեց.

«Տունս կոկոս ծառի տակ,
Բերան չունե՞մ, թե՞ ճաշակ,
Ճանճ կերել եմ, ծեղ կերել.
Տեսնեմ կոկոսի համն էլ»:

Այս ասելն էր, մեկել դո ՜մփ,
Ծառից կոկոսն ինչպես բոմբ,
Ընկավ նրա առաջին: -
Կոկո՜ս, կաղին չէ՜ չնչին:

Կաղնի տեսակ, սեխի չափ,
Միջուկն անու՜շ, յուղալի՜,
Բայց կեղևն է միայն հաստ,
Ահա ինչն էր ցավալի...

Վրա ընկավ մուկիկը,
Բացեց իր սուր ճանկիկը,
Կծեց, կծեց, կծոտեց,
Բան դուրս չեկավ, չհաջողվե՜ց:

ՈՒ կոկոսի չորս կողմը
Ման էր գալիս Պույ-պույը,
Կեղևն հաստ է, ո՞նց հանի,
ՈՒ սկսեց վույ-վույը:

«Ախր ի՞նչ է, ի՞նչ կլի,
Տեսնեմ դրա համն էլի,
Մի քիչ կոկոս, մի քիչ ջուր,
Գոնե մի կում, մի պուճուր»:

Դու մի ասի, ընկնելուց
Ծակ էր բացվել կոկոսում,
Էդ որ տեսավ, հիմի էլ
Ծակից մտնել էր ուզում:

Բայց տեսեք ինչ պատահեց,
Ծակն էր պստիկ, ինքը մեծ,
Ծակիցը ներս չի մտնում,
Սովից էլ ուշքն է գնում:

Լաց է լինում մուկիկը
Ո՞նց լաց չլնի մուկիկը...
Սիրտն ուրիշ բան չի ուզում,
Նայում է ու նվազում:

Էսպես լացեց սուգ արեց,
Էնքան լացեց, սուգ արեց,
Հետն էլ սովից լղարեց:

Որ լղարեց, բարակեց,
Մեկ էլ, ըհը ճանճի պես
Ծակից մտավ, գնաց ներս:

Էս ի՞նչ էր, տո, ո՞նց եղավ,
Էս ծակից ո՞նց ներս մտավ,
Ո՞նց, այ, նայիր, էս մուկը,
Էս կոկոսն ու միջուկը:

Դե քեֆ արա, օխա՜յ, օխա՜յ,
Դե պար արի, նանա՜յ, նանա՜,
Դե, միջուկը կեր ու կրծիր,
Կե 'ր միջուկը, հյութը խմի'ր:

Համ ուտում է, համ էլ պարում,
Համ պարում է, համ էլ երգում.
«Ինքս Պույ-պույ, պարս' տույ-տույ,
Էլ ի՞նչ վայ-վայ, էլ ի՞նչ վույ-վույ»:

Էսպես թռչում, ծափ էր տալիս,
Պար էր գալիս, ռանգի, յալլի,
Գոռում էր ջ՜ան, տարայ-նի-նի,
Այ թե քեֆը ինչպես կլինի:

Էս որ էսպես կերավ, մաքրեց,
Առաջ փոքր էր, հիմա տռզեց,
Տռզեց դարձավ խոշոր մի մուկ,
Ընկավ կողքին, քնեց խորունկ:

Մեկ օր անցավ, եկավ նոր օր,
Էհ, մուկիկը վեր կացավ, որ
Փուչ կոկոսի ծակից դուրս գա,
Ախր դուրսը գործ կա, տուն կա:

«Լավ էր, կերանք բավականին,
Հիմի գնանք մենք մեր բանին»:
Հեշտ էր ասել...Ապա՞ փորձիր,
Մի կոկոսի ծակից անցիր:

Մոտեցավ, որ ծակից դուրս գա,
Պահո''...Տեսավ ճամփա չկա,
Ինքը խոշոր, ծակը պուճուր...
Այդ է, մնաց, բայց մնա ու՞ր...

Լաց էր լինում մուկիկը,
Ո՞նց լաց չլինի մուկիկը:

Տռզել է կոկոսում,
Մնացել է խոր փոսում:

«Ինչի՞ս էր պետք կոկոսը,
Լավ չե՞ր իմ տուն, իմ փոսը,
Վայ, վայ, վայ, վայ, վույ, վույ, վույ,
Հիմի, տե՜ղն է, քեզ, Պույ-պույ:

Ախր, ի՜նչ բան ունեիր,
Գայիր կոկոս ուտեիր,
Չոռ ուտեիր ' լավ չէ՞ր, հը՞,
Ցավ ուտեիր լավ չէ՞ր, հը՞...

Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, զահրումա՜ր,
Դե լաց, մնա քեզ համար»:

Էսպես լացեց մուկիկը,
Էնքան լացեց մուկիկը,
Հետն էլ սովից լղարեց: -
Որ լղարեց, բարակեց,
Մեկ էլ ըհը, սուս ու փուս
Ծակից նորից ելավ դուրս:

Վա'հ, էս ի՞նչ էր, էս ո՞նց եղավ,
Բա էս ծակից ո՞նց դուրս եկավ,
Ո՞նց...Այ նայիր, էս' ես մուկը,
Էն' կոկոսը, էն' միջուկը:

Տեսա՞ր լավ բան, կեցցե՜ս Պույ-պույ,
Տո էլ ի՞նչ «վայ», էլ ի՞նչ «վույ-վույ»,
Տո', քե'ֆ արա, օխա'յ, օխա'յ,
Դե պա'ր արի, տարա՜յ-նի-նա՜յ...

Հա'մ թռչում է, հա'մ պարում է,
Հա'մ երգում է, հա'մ կանչում է,
Ջա՜ն, քեֆ արա, տարա՜յ-նի-նի՜,
Այ ՜ թե քեֆը ինչպես կլինի:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top