MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +21 °C Tomorrow:+20 °C
WESTERN ARMENIAN ազատագրված է գերությունից
00:51, 16.04.2014
2486 | 3

Ապրիլի 12-ին "Թուրքերը սարսափում են WESTERN ARMENIAN հապավումից" վերնագրով նյութ էինք տեղադրել, որտեղ ասվում էր, որ հիշյալ ֆեյսբուքյան կայքը հավանաբար թուրքական քարոզչամեքենան սպասարկող անվտանգության մարմինների, կամ էլ թուրք ազգայնամոլ հակերների կողմից յուրացվել էր: Հավատարիմ լինելով ջարդի քաղաքականությանն ու արյունարբու գիշատիչ գազանին բնորոշ բնազդներին ջարդել էին հիշյալ կայքէջը' այնտեղ տեղադրելով Էրդողանի ու Աթաթուրքի մեծադիր լուսանկարները, ծաղրել, անարգել էին ցեղասպանության տեսարաններով պատկերված լուսանկարները: Խորհուրդ էինք տվել այս գործողության դեմ բողոքել Ֆեյսբուքին' բացատրելով կարգը: Այս 3 օրվա ընթացքում մենք ևս օրվա մեջ բազմաթիվ բողոքներ էինք հղել ֆեջսբուքի ադմինիստրացիային:
Եվ ահա արդյունքը իրեն սպասեցնել չտվեց: Ինչպես գրել է մեր թղթակից Խաչիկ Պալըգճեանը western Armenia ֆեյսբուքյան կայքն ազատագրված է.
«ՎԵՐՋԱՊԷՍ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՈՒԹԻՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԱԾ Է, WESTERN ARMENIA ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅԳԸ ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ Է ԹՈՒՐՔ ԱՒԱԶԱԿՆԵՐՈՒ ՁԵՌՔԵՆ» -գրել է նա:
Այժմ հաճելի է տեսնել հիշյալ կայքէջը հայկական տարբերանշաններով: Բոլորին շնորհակալություն ենք հայտնում այս նվիրական վերնագրով կայքէջին աջակցելու և գերությունից հանելու ջանքերի համար: Տա Աստված, որ մի օր էլ WESTERN ARMENIAN իրականում թոթափի իր ծանր լուծը և խնդիրն այսպես դրական լուծում ստանան:
Մյուս կողմից մեր խնդրանքն է խոցելի թիրախ ունեցող կայքի տերերին ընտրեն հուսալի գաղտնաբառեր և ապահովեն անվտանգության պայմանները:

WESTERN ARMENIA էջը նախկինում
western Armenia էջը հիմա
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top