Միայն քո մարմինը, այդ նու՜րբ մարմինը: Հանկարծ զգացի այս անսովոր լռության մեջ ծա՜նր և կանչող շունչդ: մոտեցա և գրկեցի: Թո՛ղ, ազատ թող մատներս, թող շոյե՜ն մեջքդ, թող զգան մարմնիդ ջերմությունը: Թող զգան շուրթերդ: Անխոս սկսեցիր համբուրել ՝ ասես պարում է հոգիս, ասես ես չկամ, ասես դու գողացար ինձ: Մազերիդ անու՜շ բույրը, շուրթերիդ համը, ծա՜նր շունչդ ՝ գրկել եմ, և ասես կորչել եմ քո մեջ: Խաղում են երեսիս վրա մազերդ, իր բույրով ավելի՜ ձգելով դեպի քեզ: Զգում եմ ծանրությունդ մարմնիս վրա: Չես դադարում զգալ ինձ, չես հոգնում անվե՜րջ շարժումներիցդ, ասես ավելին ես ուզում, ասես քիչ է, քիչ է այս ամենը: -Հանկարծ դանդաղեցիր, ինչ որ խո՜րը զգացում պատեց ներսդ ՝ աչքերդ փակվեցին, և հանգի՜ստ սկսեցիր թուլանալ, բայց դա էլ է քիչ: Արագ շարժումներիդ փոխարինեց դանդա՜ղ, նուրբ խաղդ: Փակ աչքերով ասես տեսնում էիր ինձ: Չեմ ցանկանում վերջանա այս գիշերը, չեմ ցանկանում: Շարունակությունը այստեղ ՝ http://henzo-manucharyan.blogspot.com/2013/11/18.html |