Սիրահարվեցի արևից տաքացած մարնիդ, սիրահարվեցի անվերջ աչքերիս մեջ նայող աչքերիդ, սիրահարվեցի քեզ: - Բռնելով նրա նուրբ ձեռքը սկսեցի համբուրել նրան, սկսեցի վայելել այն գեղեցկությունը, որը միայն ինձ էր պատկանում: - Իսկ եթե՞ մեզ տեսնեն: Կարծես նրա հարցը մեզ պետք է ուղղեր դեպի նրա սենյակ ՝ բայց ես ասացի . - Մնանք ծովափին ՝ ավազն այսօր տաք է: - Նա կարծես չէր սիրում պատասխանել իմ հարցերին, նա սիրում էր խենթացնել ինձ իր հայացքով, նա սիրում էր, երբ ես անվերջ նրա աչքերն էի վայելում: - Մնանք ՝ ասաց նա: Միայն թե գրկիր ինձ մրսում եմ: Գրկեցի նրան և նա ամբո՜ղջ մարմնով հպվեց ինձ, թույլ տալով զգալ նրա ամենանուրբ մարմնական գեղեցկությունը: Սկսեցի դանդա՜ղ շոյել նրա մարմինը, թողնելով նրան միայն գեղեցիկ զգացողություններ և ամենագեղեցիկն այն էր, որ նա պատասխանեց ինձ նույն կերպ: Սկսեց համբուրել ՝ նրա նուրբ մատները խաղում էին մարմնիս վրա ... |