MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
Դիտորդների իրավունքները` միասնական քննությունների ժամանակ
17:11, 29.05.2012
6051 | 0

Հունիսի 1-ից մեկնարկում են միասնական քննությունները։


Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դիտորդն իրավունք ունի ծանոթանալ քննության անցկացման կանոնակարգերին, ընթացակարգերին, կազմակերպիչների աշխատակարգերին և իրավական այլ փաստաթղթերի։ Քննության օրը նա կարող է հետեւել քննություն հանձնողների` քննասենյակներում տեղաբաշխմանը, ծրարների բացմանը, քննություն հանձնողներին ցուցումներ տալուն, քննական նյութերի` քննական կենտրոն հանձնմանը, քննության ավարտից հետո քննական նյութերի ծրարմանը, քննական նյութերի` ԳԹԿ հանձնմանը։


Դիտորդը պարտավոր է քննական կենտրոն ներկայանալիս ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, պահպանել քննության տեղեկատվական գաղտնիությունը, իսկ քննական թեստերը բացվելուց անմիջապես հետո դուրս գալ քննասենյակից:


Դիտորդն իրավունք չունի քննության ընթացքում մտնել քննասենյակ, միջամտել քննության նախապատրաստման և անցկացման գործընթացին, քննասենյակում օգտվել բջջային հեռախոսից և կապի այլ միջոցներից, աջակցել շրջանավարտներին կամ շեղել նրանց ուշադրությունը, հարցեր տալ, դիտողություններ անել, նկարել կամ նկարահանել քննական թեստերը, օգտագործել իր կարգավիճակը քննության ընթացքին հետևելու հետ չառնչվող գործողությունների համար:
http://www.yerkir.am/am/news/26119.htm

The article published in the Spokesperson project.
Share with friends
Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ)
14:02, 17.05.2012
6521 | 0
to top