Արմենպրես, 17.04.2012 ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Գնահատման եւ թեստավորման կենտրոնն ավարտել է միասնական եւ կենտրոնացված քննությունների հայտագրման գործընթացը եւ այժմ իրականացվում է տվյալների բազավորման փուլը: Ինչպես ապրլի 17-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը, այդ տվյալների համաձայն` կձեւավորվեն քննական կենտրոնները, եւ պատվիրվում են առարկայական թեստերը: 2012 թվականին հայաստանյան բուհերում սովորել ցանկացողների թիվը 18 հազար 129 է` ԼՂՀ-ն ներառյալ, այն դեպքում, երբ 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 17 հազար 656 դիմորդ: Ավելացել են դիմորդների թիվը Արցախում, Տավուշում եւ Սյունիքում: http://armenpress.am/arm/news/688210/hayastanum-dimordneri-tivn-atchel-e.html |