MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Արցախին զորավիգ կանգնելու ցույց Հաագայում
02:35, 12.02.2015
2412 | 0

  • Feb. 10th, 2015 at 1: 09 AM

2015 թ. փետրվարի 27-ին, հոլանդահայությունը բողոքի ցույց կանցկացնի Հաագայի Ադրբեջանի դեսպանատան առջև` ի հիշատակ ադրբեջանական Սումգայիթ, Գանձակ, Բաքու և այլ քաղաքներում 1988, 1990 թթ. տեղի ունեցած հայերի ջարդերի: Բացի հիշյալ միջոցառումից Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները նաև հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես հետևյալն է ասվում.
«Այս տարի լրանում է ոչ միայն Հայոց Մեծ Ցեղասպանության 100-ամյակը, այլ նաև Բաքվի ջարդերի 25-րդ տարին։ Հայոց նորօրյա ազատագրական պայքարը սկսվեց քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով։ Հինավուրց Արցախի ժողովուրդը հավատում էր 20-րդ դարի հասարակական կարգերի բարձր մակարդակին և մտադիր էր իր պահանջները բացառապես սահմանադրական և խաղաղ ճանապարհով առաջադրել։ Սակայն հայ ժողովրդի հաշվարկները սխալ դուրս եկան և պարզվեց որ քաղաքակրթության արդի զարգացումները անհաղորդ անցել են Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողքով։ Հայ ժողովրդի արդար սահմանադրական պահանջին Ադրբեջանը պատասխանեց աննախընթաց ագրեսիայով, որի սկիզբը դրվեց 1988 թվականի փետրվարին՝ Սումգայիթում և հետագա տարիներին Գանձակում ու Բաքվում գտավ իր զարհուրելի շարունակությունը։ Արդեն քառորդ դար Ադրբեջանը շարունակում է բռնության և ուժի քաղաքականությունը և փորձում է խեղդել Արցախի ժողովրդի ազատ կամքը։ Արհամարելով իր սեփական զինվորների կյանքը, նա շարունակում է արկածախնդիր հարձակումներ գործել Արցախի և Հայաստանի սահմաններին՝ անընդհատ խախտելով 1994 թվականին ձեռք բերված հրադադարի պայմանագիրը:
Միացյալ ազգերի կազմակերպությունը տարիներ առաջ այս հարցի հանգուցալուծումը հանձնարարել է ԵԱՀԽ-ին և վերջինս ամեն անգամ հաստատել է, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի։ Այդուհանդերձ Ադրբեջանի կառավարությունը արհամարելով միջազգային հասարակայնության կարծիքը, շարունակում է պատերազմական գործողությունները՝ խլելով բազում անմեղ կյանքեր:
Հոլանդահայությունը պատերազմական այս գործողությունները դիտում է որպես թուրք-ադրբեջանական միավորման, արդեն հարյուրամյակներ տևող, ցեղասպանության քաղաքականության շարունակություն։ Այս միավորումը պետք է վերջնականապես հաշվի նստի հայոց պետության գոյության փաստի հետ և հարգի հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքը իր պատմական հայրենիքում։ Մենք պահանջում ենք նաև մեր երկրի կառավարությունից հստակ և հետևողական քաղաքականություն Ադրբեջանի իշխանության ֆաշիստական դրսևորումների հանդեպ։ Իրերն իրենց անունով կոչելով և իրական ագրեսորին սաստելով միայն կարելի է հասնել հարատև խաղաղության:
Ամեն տարի մենք փետրվարի 27-ին հարգում ենք Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքներում, անցած դարի 90-ական թվականներին, զարհուրելի ձևով սպանված մեր հայրենակիցների հիշատակը։ Կես միլիոնից ավելի հայ քաղաքացիներ ստիպված եղան թողնելու իրենց օջախները և դարձան փախստական։ Այս տարի նույնպես հոլանդահայությունը իր բողոքի հզոր ձայնը կհնչեցնի Հաագայում՝ Ադրբեջանի դեսպանության առջև կազմակերպված հանրահավաքին։ Աշխարհի ողջ հայության նման մենք զորավիգ ենք Արցախի բնակչության իրավունքներին» ։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
333 | 0
to top