MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Այսօր Ապրիլի մեկն է
14:58, 02.04.2024
338 | 0

Այսօր Ապրիլի մեկն է

  • 1 апр, 2024 в 12: 49

Monday 1 April 2024


Նոր սերունդը անմասն է մնացել հայկական ռադիոյի հումորային ու սրամիտ պատմություններին, երբ հաճախ անհնարին իրավիճակներում ռադիոն կարողացել է իրավիճակներից դուրս գալ ։ Ուրեմն այսպես. Հաղորդավարն ասում է` խոսում է Երևանը ու դրանից հետո ոչ մի խոսք ու ծպտուն, հավանաբար ինչ որ խափանում է լինում։ Լռության մեջ անցնում է մի հինգ րոպե, հետո նույն ձայնը` դուք լսեցիք հաղորդում խուլերի ու համրերի համար ։

«Հայկական ռադիոն» բացահայտել է անբացահայտելին`

«Կապիտալիզմի ժամանակ մարդն է շահագործում մարդուն, իսկ սոցիալիզմի ժամանակ՝ ընդհակառակը»:

Դրանից հետո ռադիոկայանը դառնում է բազմաթիվ անեկդոտների նյութ, երբ Մոսկվայում Ռադիոյի և հեռուստատեսության աշխատողների համամիութենական խորհրդակցության ժամանակ հայտարարվում է՝ «խոսքը տրվում է հայկական ռադիոյի ներկայացուցչին», ողջ դահլիճը ծիծաղից պայթում է, զեկուցողը երկար ժամանակ չի կարողանում սկսել իր ելույթը: Իսկ երբ վերջապես դահլիճը խաղաղվում է, նա իր ելույթը սկսում է հետևյալ խոսքերով՝ «Մեզ հաճախ հարցնում են…»: Դրանից հետո նիստն այլևս անհնարին է դառնում շարունակել:

Եվ այսպես, Հայկական ռադիոյին հարցնում են.

– Ե՞րբ լավ կլինի:

- Արդեն եղել է:

*

– Ո՞ւմ հետ է սահմանակցում Խորհրդային Միությունը:

- Ում հետ ուզում է, նրա հետ էլ սահմանակցում է:

*

- Ճի՞շտ է, որ շախմատիստ Պետրոսյանը խաղարկությամբ տարել է 1000 ռուբլի:

- Ճիշտ է, ուղղակի ոչ թե շախմատիստ Պետրոսյանը, այլ «Արարատի» ֆուտբոլիստ Հակոբյանը, և ոչ թե հազար, այլ տասը հազար, և ոչ թե խաղարկությանը, այլ քարտ խաղալիս, և ոչ թե տարել է, այլ տարվել:

*

- Ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը:

- Իհարկե, Երևանը:

- Իսկ ի՞նչ կլինի, եթե Երևանի վրա ատոմային ռումբ ընկնի:

- Բաքուն էլ է գեղեցիկ քաղաք:

*

- Ո՞րն է աշխարհի ամենախելացի ազգը:

- Շնորհակալություն հաճոյախոսության համար:

*

- Հնարավո՞ր է, արդյոք, կոմունիզմը տեղափոխել Փարիզ:

- Հնարավոր է, բայց մեղք են:

*

- Ինչո՞ւ այլևս Հայկական ռադիոն չի գործում:

- Աշխատանքից ազատվել է այն հրեան, ով պատասխաններն էր գրում:

*

- Հնարավո՞ր է ապրել միայն աշխատավարձով:

- Չգիտենք, չենք փորձել:

*

- Ինչո՞ւ է աքաղաղն այդքան շատ երգում:

- Որովհետև ունի տասը կին և ոչ մի զոքանչ:

*

- Կարելի՞ է զոքանչին սրբիչով սպանել:

- Կարելի է, եթե սրբիչի մեջ արդուկ է փաթաթված:

*

- Ի՞նչ անել, եթե վագրը հարձակվել է զոքանչի վրա:

- Ինքն է հարձակվել, թող ինքն էլ պաշտպանվի:

*

- Ի՞նչ կլինի, եթե խաչասերեն փայտոջիլներին լուսատտիկների հետ:

- Էլեկտրաֆիկացման հաստ ցանց ողջ երկրով մեկ:

*

- Ի՞նչ բան է դիետան:

- Դիետան այն է, երբ քաղցից մեռնում ես մի քիչ ավելի երկար ապրելու նպատակով:

*

- Կարելի՞ է բաց պատուհանով քնել:

- Կարելի է, բայց լավ է կնոջ հետ:

*

- Կարելի՞ է ինքնաեռը դնել բարձի տակ:

- Իհարկ է կարելի է: Իմ իրն է, ուր կուզեմ, այնտեղ էլ կդնեմ:

*

- Ովքե՞ր են հեռու ազգականները:

- Դրանք ամենալավ ազգականներն են, և ինչքան հեռու, այնքան լավ:

*

- Ինչո՞ւ միս չկա:

- Որովհետև խոզերը մարդ են դարձել, կովերը սպաների հետ են ամուսնացել, ոչխարները դիսերտացիա են պաշտպանել, իսկ հավերն էլ ծիծաղից սատկել են:

*

- Ո՞վ է դիվանագետը:

- Այն տղամարդը, ով կարող է համոզել կնոջը, որ մուշտակը նրան գիրացնում է:

*


- Ինչո՞ւ Ալեն Դալասը իր բոլոր գործակալներին հետախուզությունից քշեց:

-Որովհետև նրանք այդպես էլ չկարողացան իմանալ, թե որտե՞ղ է ապրում կուզկինի մայրը, ո՞ր հաճախականությամբ է հեռարձակվում հայկական ռադիոն և ինչո՞վ է զբաղվում ԴՈՍԱԱՖ-ը:

*

- Ճի՞շտ է, որ հանճարեղությունը հիվանդություն է:

- Այո, հիվանդություն է, սակայն շատ հազվադեպ հանդիպող է և բոլորովին վարակիչ չէ:

*

- Ի՞նչ անել, եթե ուզում ես աշխատել:

- Պառկիր և ամեն ինչ կանցնի:

*

-Ինչպե՞ս անել, որպեսզի հեռուստացույցով հեռարձակվող ռուսական լուրերը ոչնչով չտարբերվեն ուկրաինականից:

-Անջատե՛ք ձայնը:

*

-Ու՞մ կարելի է համարել իսկական ընկեր:

-Այն մարդուն, ում կարող ես թողնել քո տանը, մինչ դու մնացած հյուրերին ճանապարհում ես:

*

-Ի՞նչ նմանություն կա կանանց և կոկորդիլոսների միջև:

-Արցունքները:

-Իսկ ո՞րն է տարբերություը:

-Կանայք ավելի վտանգավոր են:

*

-Ե՞րբ աշխարհում կտիրի սով:

-Երբ չինացիները սկսեն պատառաքաղով ուտել:

*

-Ո՞ր ազգն է ամենախելացին:

-Շնորհակալություն հաճոյախոսության համար:

*

-Ի՞նչ է կրկեսը:

-Մի տեղ է, որտեղ կենդանիները իրենց մարդկանց պես են պահում, իսկ մարդիկ իրենց պահում են կապիկների պես:

*

-Կարո՞ղ է վեց վոլտանոց մարտկոցը սպանել մարդուն:

-Այո, եթե այն պահարանից ընկնի մարդու վրա:

*

Կիևից մի ունկնդիր մեզ հարցնում է՝ արդյո՞ք գիտենք, թե ինչպես ինքնասպան եղավ ռուս բանաստեղծ Մայակովսկին։ Մենք պատասխանում ենք, որ չգիտենք, բայց նրա վերջին խոսքերն էին. «Մի՛ կրակեք, ընկերնե՛ր» ։

*

Հարց Ռադիո Երևանին.

Որո՞նք էին Յուրի Գագարինի առաջին խոսքերը, երբ վերադարձավ տիեզերքից։

Պատասխան.

Գագարինի առաջին խոսքերն էին. «Որտե՞ղ է այն հիմարը, որն ինձ խոստացել էր, թե սա դեպի Փարիզ տանող ինքնաթիռն է» ։

*

Հայկական ռադիոյին հարցնում են.

-Ի՞նչ անի գեր կինը նիհարելու համար:

-Թող օղ պտտի իրանի շուրջը:

-Իսկ եթե այնքան գեր է, որ չի մտնում օղի մեջ:

Մեջ է մտնում թուրքական ռադիոն:

-Ձեր ցավը տանեմ գեղեցկությունը մի փչացրեք:

*

Հայկական ռադիոյին հարցնում են. - Թե բա ինչի՞ց եք անընդհատ դժգոհ։ Ամեն անգամ Ռուսաստանը ձեզ փրկում է: Հայկական ռադիոն պատասխանում է. - Կլինի՞ մի անգամ էլ այ տենց Ադրբեջանին փրկեն։ Թե չէ մեր տարածքներն արդեն վերջանում են

*

Հայկական ռադիոյին հարցնում են.

- Էդ ճի՞շտ ա, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում մեքենա են տալիս:

Հայկական ռադիոն պատասխանում ա.

- Հա, բայց Մոսկվայում չի, Մինսկում ա, մեքենա չի, հեծանիվ ա, չեն տալիս, պիտի վերցնես:

*

Հայկական ռադիոյին հարցնում են.

-Հնարավո՞ր է կառուցել սոցիալիզմ մեկ առանձին երկրում:

Հայկական ռադիոն պատասխանում է.

-Հնարավոր է կառուցել սոցիալիզմ մի երկրում, բայց ստիպված կլինես ապրել մեկ ուրիշում:

*

հ-ռ ին հարցնում են. ի՞նչ անել երբ երազ ենք տեսնում օտար լեզվով, իսկ օտար լեզու չգիտենք պատասխանում է` պետք է քնել թարգմանչուհու հետ:

*

Մի առիթով էլ հ-ռ- ին

հարցնում են. Նշանավոր մարդկանց վերջին խոսքերը հրատարակել եք, բա ձեր հերոս Հունան Ավետիսյանի վերջին խոսքը որն է եղել:

-Դե որ շատ եք ուզում կպատասխանենք, ասել է` ես բռթողի մերը:

Առավել, քան լուրջ

Գծանկար` Լևոն Լաճիկյանի

Ապրիլի 1-ին Նիդերլանդական օրագրի բաժանորդների թիվը հատեց 36.000-ը, իսկ ընթերցողների բանակն անցնում է միլիոնից։ Բոլորիդ առողջություն, գարնանային տրամադրություն, մեր երկրին էլ խաղաղություն ու փայլուն ապագա։ Հատված Հանրապետության հրապարակից։ Գծանկար` Լևոն Լաճիկյանի

Գծանկար` Լևոն Լաճիկյանի
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
338 | 0
to top