MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Հոգևորական թե սատանա
16:39, 13.06.2012
18264 | 18

Վերջերս ես և սփյուռքում բնակվող իմ բարեկամներից մեկը, որը երկար ժամանակ երկրից բացակայելուց հետո վերադարձել էր իր հայրենիքից կարոտն առնելու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էինք գտնվում: Մայր տաճարում մոմ վառելուց և աղոթելուց հետո պատրաստվում էինք տուն վերադառնալ, բայց ճանապարհին մինչ մեքենային հասնելը մի այնպիսի տեսարանի ականատես եղանք որից հետո անկեղծ ասած իմ մեջ ինչ-որ բան կոտրվեց, ինչ-որ բան մեռավ: Մեռնողը իմ երկար տարիների հարգանքն էր ուղղված հոգևորականին, ուղղված այն մարդուն որին իմ կարծիքով մենք պետք է հետևեինք, այն մարդուն, որը մինչ այդ իմ կարծիքով բարոյականության չափանիշ էր: Անցնելով Գևորգյան ճեմարանի մոտակայքով տեսանք այդ հոգևոր հաստատության սաներին: Հանկարծ հայտնվեց մի հոգևորական որի մասին ես բավականին բացասական կարծիքներ էի լսել, բայց երբեք առիթ չէի ունեցել այդ կարծիքների ճշմարտացիությունը ստուգելու համար: Այդ մարդը Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էր` Գևորգյան ճեմարանի տեսուչը: Մոտենալով շարքին և ուշադրություն չդարձնելով անցորդներին, որոնք ի դեպ այդքան էլ փոքր թիվ չէին կազմում, այդ հոգևորականը վիրավորական խոսքեր և հոգևորականին անվայել արտահայտություններ ասաց սաներից մեկի հասցեին: Չեմ կարող խոսել այդպիսի պահվածք դրսևորելու դրթապատճառը, սակայն եթե դուք միայն տեսնեիք թե ինչ հայացքով էին նայում այդ տեսարանին անցորդները, ապա դուք իհարկե կկռահեիք, որ ես միակը չէի այդ օրը որ հիասթափություն ապրեցի: Այդ դաժան մարդու հայացքի մեջ չկար անգամ բարության մի նշույլ, իսկ դա արդեն դեմ է հոգևորականի կերպարին: իմ այս կարծիքը գուցե և թյուր է, սակայն սովետական երկաթյա վարագույրից հետո, երբ մեր առաջ բացվեց Մայր Եկեղեցին, ես ի դեմս մեր հոգևորականների տեսա այն մարդկանց, որոնց պետք է հետևել և որոնց հավատքը թվում էր թե պահում էր հայոց սահմանները: Այսօր մեր առաջ ունենք բավականին տարբերվող տեսարան: Իհարկե բարոյական չի լինի մեկի պատճառով խոսել բոլոր հոգևորականների մասին, բայց նման դեպքերը հայ մարդուն քայլ առ քայլ մղում են դեպի անհավատություն, դեպի աղանդների գիրկը:

Մեր համայնքի հոգևոր հովվից տեղեկացա, որ եպիսկոպոսությունը ամենաբարձր աստիճանն է հայոց եկեղեցում, և իհարկե իմ մեջ մի հարց առաջացավ, թե ինչպես է նման կասկածելի բնութագրով անձնավորությունը հասել այդ աստիճանին, և թե ինչքան ու ինչքան նմանատիպ մարդիկ կան որոնք արատավորում են հայոց եկեղեցին և հոգևոր սպասավորի շիտակ անունը: Այսուհանդերձ ես մաքուր եմ պահում իմ հավատը առ Քրիստոս և առ Հայոց Առաքելական Եկեղեցի:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արփի Ոսկանյան
16:39, 13.06.2012
18265 | 18
to top