MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Tomorrow:+23 °C
Աշխարհալուր ղողանջների կանչը
10:22, 06.05.2015
2488 | 0

Ապրիլի 22-ին Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում ակտիվ մասնակցությամբ հանդես եկավ Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի աշակերտական և մանկավարժական համակազմը: Գրականության սրահում հայոց լեզվի և գրականության մեթոդ-միավորման նախաձեռնությամբ ցուցադրվեց գրական մոնտաժ` 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այնուհետև մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպված երթը ոտքի հանեց դպրոցական համակազմին: Հատուկ հանդերձանքով ու մոմերով մեր դպրոցի աշակերտները կազմեցին 100-ի 1-ը: Կարծում ենք, որ սա այն հազվագյուտ իրադարձություններից է, որ մարդ հավետ հիշում է իր կյանքւմ: Սուրբ Հովհաննես եկեղեցու բակը լի էր աշակերտներով, ուսուցիչներով, մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներով: Եկեղեցու զանգերը, վերածվելով աշխարհալուր ղողանջների, մեկ անգամ ևս վկայեցին, որ հայի հոգում շատ ցավեր կան, որ հայի կյանքում դեռ շատ անելիքներ կան:


Կազմակերպիչներ` Ա. Մելքումյան, Ռ. Աֆյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Աբովյանի թիվ6 ավագ դպրոց
11:19, 18.05.2016
3555 | 0
15:23, 11.02.2016
3654 | 0
15:18, 11.02.2016
4332 | 0
to top