Ապրիլի 22-ին Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում ակտիվ մասնակցությամբ հանդես եկավ Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի աշակերտական և մանկավարժական համակազմը: Գրականության սրահում հայոց լեզվի և գրականության մեթոդ-միավորման նախաձեռնությամբ ցուցադրվեց գրական մոնտաժ` 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այնուհետև մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպված երթը ոտքի հանեց դպրոցական համակազմին: Հատուկ հանդերձանքով ու մոմերով մեր դպրոցի աշակերտները կազմեցին 100-ի 1-ը: Կարծում ենք, որ սա այն հազվագյուտ իրադարձություններից է, որ մարդ հավետ հիշում է իր կյանքւմ: Սուրբ Հովհաննես եկեղեցու բակը լի էր աշակերտներով, ուսուցիչներով, մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներով: Եկեղեցու զանգերը, վերածվելով աշխարհալուր ղողանջների, մեկ անգամ ևս վկայեցին, որ հայի հոգում շատ ցավեր կան, որ հայի կյանքում դեռ շատ անելիքներ կան: Կազմակերպիչներ` Ա. Մելքումյան, Ռ. Աֆյան |