Բանավեճ կլոր սեղանի շուրջ` «Հայոց ցեղասպանության 100 ամյակը» թեմայով: 2015թ.-ի ապրիլի 20 -ին` պատմության ուսուցչուհի Լ. Համբարձումյանի գլխավորությամբ կայացավ բանավեճ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 100 ամյակին, որին մասնակցում էին VI- IX-րդ դասարանների 20 աշակերտներ: Աշակերտները մանրամասն ներկայացրեցին Հայոց մեծ եղեռնի պատմությունը` միաժամանակ շեշտը դնելով լուսավոր ապագա ունենալու գաղափարի վրա: Նրանք նաև կատարեցին հարցադրում` ուղղված հենց իրենց` թե ինչ կտա նրանցից յուրաքանչյուրին ցեղասպանության ճանաչումը և տվեցին շատ յուրօրինակ և իրարից տարբերվող պատասխաններ: Բանավեճի ողջ ընթացքում ցուցադրվեցին թեմայի հետ առնչվող տարբեր տեսանյութեր: Աշակերտները ներկայացրեցին նաև այն երկրները, որոնք այսօր ընդունել են Հայոց ցեղասպանությունը` ցուցադրելով նաև այդ երկրների դրոշները: Պետք է նշել, որ աշակերտները ողջ ընթացքում ակտիվ բանավիճում էին, ցուցադրելով իրենց բազմակողմանի գիտելիքները: Միջոցառման նպատակն էր, որ որպես վերջնակետ հասնել այն եզրահանգմանը, որ պետք է դասեր քաղել անցյալից` լուսավոր և հուսալի ապագա ունենալու համար: Բանավեճին մասնակցություն ունեցավ նաև ԵՊՀ դասախոս, «Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի» նախագահ` Լիլիթ Մկրտչյանը: Բանավեճի ընթացքում IX դասարանի աշակերտ Բեգոյան Սարգիսը ներկայացրեց ցեղասպանությանը նվիրված իր գրած մի քանի ստեղծագործություն, ստորև ներկայացված են դրանցից 3-ը: Ախ ինչ ցավեր Ա~խ ինչ ցավեր ենք մենք տեսել, Ա~խ ինչ վերքեր դարձած երգեր, Մարդիկ դարձած անգին քարեր, Աշխարհով մեկ՝ թանկ զարդեր: Շատ ենք տեսել մենք դարդ ու ցավ, Մի՞թե ամեն ինչ անցավ, Հայի միտքը դառնացավ, Վիշտը մեծ է, կյանքը՝ կարճ: Չար ազգը պիտ պատժվի, Մի՞թե հայը ոչինչ չարժի, Որ ոչ մի ազգ մեզ չօգնեց Աչքը փակեց ու շահարկեց: Գիտեն հայը մոռացել է, Ոչ՝ ցավը կուրացրել է Վշտերի մեջ բյուրավոր Կա մեկը շատ ցավոտ: Հայը զոհ է միշտ էլ կյանքում, Միշտ հաղթել է մարտի դաշտում, Բայց այսօր արի ու տես Հայը լուռ է առյուծի պես: Պահը կգա, կհարձակվենք, Անգութ թուրքին կհոշոտենք, Գնալու ենք Անի ու Վան Չխանգարե՛ս, թուրք մարդասպան: Վրեժի ժամ Եղեռն ապրած մի ժողովուրդ, Որ ունի հին պատմություն Դար առաջ տվիր զոհեր միլիոնավոր, Միևնույն է չունես կայուն խաղաղություն: Անցավ արդեն հարյուր տարի, Թափվեց արյունն ամբողջ ազգի Կոտորվեցին բազում քաջեր, Մի՞թե կգան խաղաղ օրեր: Հայը կարող էր մտքով ապրել, Հայը կարող էր բոլորին սպանել Եվ ու՞ր է այստեղ լեզուն մարդկային Եթե կա թուրքը դաժան անհոգի: Կորավ սերունդը քաջ ու խելացի Հողի տակ անցավ՝ դառնալով մոխիր, Վշտով տապակվեց հայը քաջարի Մեկ է գալու է ժամը վրեժի: Աստված գիտի, թե ինչ կլինի, Կպատժվի թուրքը, թե՞ կարդարացվի, Արդար դատաստան ոճրագործ թուրքին Ու պատժի դրոշմ նրա ճակատին: Անանուն Հայրենի բանակ, զորավա՛ր ու քա՛ջ Պատերազմ ելար, կռվեցիր պատշաճ, Տվեցիր զոհեր, զինվոր, մարտիկներ, Քաջաբար ընկան Թաթուլն ու Մոնթեն: Հայերը միշտ էլ փառքով են ապրել, Հայերը միշտ էլ վեր են խոյացել, Հայերն ապրել են ու պիտի՛ ապրեն Քաջ ու խելացի, հայն արդարացի: Հայերի կյանքում եղել է անկում, Եղել է միշտ էլ նա կռվի դաշտում, Արդար է ապրել նա իր ողջ կյանքում, Գլուխը կախել, բայց վեհ է ապրել: Անի ու Դվին, Խոյ ու Սալմաստ Պատերազմին միշտ եղե՛ք պատրաստ, Ետ ենք բերելու հողերը կորցրած Հայի վրեժից չմնա՛նք ծարավ: |