MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Tomorrow:+32 °C
Լիլիթ Հովհաննիսյանի առաջին ռեժիսորական աշխատանքը
17:14, 01.08.2015
3671 | 0
Սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այս անգամ հանրությանն է ներկայացել իր առաջին ռեժիսորական աշխատանքով: Իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Սա իմ առաջին ռեժիսորական աշխատանքն է (հուսով եմ՝ վերջինը չի լինի) ։
Թանկագիններս, ձեր քննարկումներից ինձ համար պարզ կդառնա, թե ինչքանով եք հավանել իմ այս դեբյուտը...
Հ.Գ. Խիստ չդատեք...»:
Երգի հեղինակն է Վահրամ Պետրոսյանը: Սա մի աղջկա պատմություն է, ով օրերից մի օր եկավ Մեքսիկա, սիրահարվեց մի գեղեցիկ երիտասարդի ու նրա հետ մնաց Մեքսիկայում ընդմիշտ...
Տեսահոլովակում Լիլիթ Հովհաննիսյանը տարբեր մեքսիկական հագուստներով է ներկայանում, ամեն ինչ արված է շատ պրոֆեսիոնալ ու գեղեցիկ, ամեն ինչ մեքսիկական է, ակներև է բարձրակարգ մասնագետների աշխատանքը թե՛ պարային հատվածներում, թե՛ հագուստերի ընտրության հարցում, թե՛ դերասանի վարպետության, իսկ երգի լավ կատարման, լավ ներկայացման ու ռեժիսորական այդ բարդ ու պատասխանատու, հաջողված աշխատանքի համար միայն պետք է մեծ գովեստներ հնչեցնել ու շնորհավորել երգչուհուն սքանչելի երգի ու տեսահոլովակի համար:



The article published in the Spokesperson project.
Share with friends
Անահիտ Գևորգյան
to top