MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +20 °C Tomorrow:+22 °C
Հիշատակի օրը Նիդերլանդներում' Ասեն
15:57, 03.05.2016
2260 | 0

  • 25 апр, 2016 в 9: 52






Այսօր' ապրիլի 24-ին Նիդերլանդների մի շարք քաղաքներում' մասնավորապես Ալմելոյում, Ամստերդամում և Ասենում հայ համայնքի անդամները հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին: Նիդերլանդական Օրագիրը լուսանկարներ է ներկայացնում Ասենից, որտեղ բազմաթիվ քաշքշուկներից ու ճնշումներից հետո արդեն 15 տարի է ինչ կանգնեցվել է անմեղ զոհերի հիշատակն հավերժացնող խաչքարը: Այդ մասին մանրամասը կպատմենք ավելի ուշ:
Հավելենք, որ միջոցամանը ներկա էր Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, հյուպատոսները, Համագործակցող հոլանդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քրդական և թուրքական համայնքի անդամներ, Նիդերլանդների պարլամենտի պատգամավորներ և այլք: Ծաղկեպսակների տեղադրման արարողությունից հետո տեղի ունեցավ հիշատակի ցերեկույթ, որտեղ մասնակիցները ելույթներ ունեցան այդ թեմայով: Միջոցառումը ուղեկցվեց ինքնագործ երաժշտական կոլեկտիվների կատարումներով:
_________

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների Ասեն քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման միջոցառում, որը կազմակերպել էին Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

«Արարողությունը սկսվեց դեպի Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար երթով և ծաղկեպսակների զետեղմամբ:

Եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումն իր խոսքով բացեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը: Ելույթներով հանդես եկան Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներ Հերի Ֆան Բոմըլը` «Սոցիալիստական կուսակցությունից» և Ժուլ Ֆորդեվինդը` «Քրիստոներական միություն» կուսակցությունից, ովքեր ներկայացրեցին Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումները և իրենց կուսակցությունների կողմից իրականացվող գործունեությունը:

Մասնակիցներին իր ուղերձը հղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր խոսքում շեշտեց համախմբման ու միասնության կենսականությունը` հայ ժողովրդի արդար դատի հաղթանակի ու հայրենիքի հարատևման համար: «Հայ ժողովուրդը հարյուր տարվա ընթացքում, իր ոգու արիությամբ, իր արարելու ձիրքով, իր բարուն ու առաջադեմին ձգտելու կարողությամբ ապացուցեց, որ անհնարին է ոչնչացնել այս փոքր ազգին, որի կռիվները, ցավոք, դեռևս պիտի տրվեն, ում դատը, ցավոք, դեռ պիտի դատվի, ում պահանջը դեռևս պիտի բավարարվի: Բայց այդ ազգն այլևս գիտակցել է իր զորությունը, և ձեզանից յուրաքանչյուրը, որ նստած է այստեղ, որ ապրում է աշխարհի տարբեր երկրներում` արժանի ու իր նպաստը բերող անդամը լինելով այդ հասարակությունների, ապացույցն է թուրք հանցագործ ծրագրի ձախողման: Հայաստանի անկախ հանրապետության գոյությունը լավագույն ապացույցն է մեր ժողովրդի ներքին զորության, ոգու ամրության, հաստատակամության ու միասնության», - ասել է դեսպան Աղաջանյանը:


Ներկաներին իրենց խոսքն ուղղեցին նաև Նուբար Սեփոյան-Սիփանը՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեից, Պարգև Նազարյանը՝ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի անունից, Հայկ Աբրահամյանը՝ «Գլաձոր» ուսանողական կազմակերպությունից, Նիկոլայ Ռոմաշուկը՝ Ասենի Հայ առաքելական եկեղեցու վարչության կողմից, ինչպես նաև Նիդերլանդների քրդերի ֆեդերացիայի ներկայացուցիչ Զեյնել Հալիսը:
Ա.Գ.Ն լրատվություն
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top