MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Tomorrow:+23 °C
Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը ապրիլի 24-ին Ալմելոյում
17:15, 05.05.2016
2044 | 0

  • 28 апр, 2016 в 16: 31
Լրացուցիչ լուսանկարներ դիտելու
համար այցելեք այստեղ


Ապրիլի 24-ին Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու տարածքում կառուցված Հայոց Ցեղասպանության Զոհերի Հուշահամալիրի (AGMA) մոտ էին հավաքվել բազմաթիվ հայրենակիցներ և այլազգի հյուրեր, հարգանքի տուրք մատուցելու 101 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Ալմելո էին ժամանել Ամստերդամի, Մաստրիխտի, Նայմեխենի, Արհնեմի, Ալեքմարի և այլ քաղաքների հայ համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Այս մասին Ալմելոյից «Հայերն այսօրին» հայտնում է Մանուկ Մկրտչյանը:

Հիշատակի արարողությունը կատարեց Ֆրանսիայից ժամանած Արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը, Հոգեշնորհ Հայր Արեն Շահինյանի և Տեր Մաշտոց քահանա Բաղդասարյանի հետ միասին:

Այնուհետև հրավիրվածները գնացին Գալուստ Գյուլբենկյան սրահ, որտեղ շարունակվեցին հիշատակի արարողությունները: Հրավիրված հյուրերի թվում էին ոչ միայն Ալմելոյի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի գլխավորությամբ, այլ նաև Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Պիտեր Օմտզիխտը` Քրիստոնեական միություն (CDA) կուսակցությունից, ով նաև Եվրախորհրդարանի պատգամավոր է, Սադեթ Կարաբուլութը՝ Սոցիալիստական Կուսակցությունից (SP), ով խորհրդարանի սոցիալական հարցերի և ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահն է, իշխող՝ Ժողովրդավարության և Ազատության Համար (VVD) կուսակցությունից Հան Տեն Բրուկեն, ով արտաքին հարցերի և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահն է:

Հյուրերի թվում էին նաև Օվերայսելի մարզի Քրիստոնեական միություն (CU) կուսակցության նախագահ Յան Վեստերտը: Սոցիոլոգ Ոոգուր Ունգորը, ով նաև հայտնի պատմաբան և ցեղասպանագետ է:

Խորհրդարանի պատգամավորները իրենց ելույթներում ցավ հայտնեցին անմեղ զոհերի հիշատակին և իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ընդդեմ թուրքական ժխտողական քաղաքականության և հույս հայտնեցին, որ Թուրքիան երբեք չի դառնա Եվրամիության անդամ, եթե չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ամբողջ ցերեկույթի ընթացքում գեղարվեստական մասով ելույթներ ունեցանՆիդերլանդներում բնակվող հայազգի երգիչ-երաժիշտները: Վահե Հովհաննիսյանի կատարմամբ հնչեցին դուդուկի ստեղծագործություններ, իսկ Ռուզաննա Նահապետյանի կատարմամբ հնչեցին «Դլե յաման» և «Բաց մեզ, տեր» երգերը: Ջութակահարուհի Վալենտինա Բեգլարյանի կատարմամբ հնչեց «Օտար ամայիճամփեքի վրա» ստեղծագործությունը:

Փակման խոսքով ելույթ ունեցավ Նիդերլանդներում Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին ներկա գտնվելու օրվա խորհրդին, քննադատեց Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կոչ արեց միասնական ուժերով շարունակել պայքարը՝ արդարացի պահանջի իրականացման հասնելու համար:

Մանուկ Մկրտչյան
Ալմելո

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top