MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
Մաստրիխտում առաջիկա կիրակին հարուստ է միջոցառումներով
20:00, 08.05.2016
2942 | 0

  • 8 май, 2016 в 16: 20

Մայիսի 15-ի կիրակի օրը, Մաստրիխտի «Անի» հայ համայնքն ու «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդը բոլորին հրավիրում են մասնակցելու ֆուտբոլի մրցաշարին, հայկական հուշարձանի բացմանն ու երեկոյան տեղի ունեցող համերգին:

Այնպես է ստացվել, որ Մայիսի 15-ին Նիդերլանդների հայաշատ Մաստրիխտ քաղաքում միառժամանակ տեղի են ունենալու մի քանի հետաքրքիր միջոցառումներ, այդ մասին Նիդերլանդական Օրագրին հայտնել է «Անի» հայկական կազմակերպության
ղեկավար, «Սուրբ
Կարապետ» հայկական եկեղեցու ատենապետ Լևոն Սարգիսը:
Առաջին միջոցառման մեկնարկը մաստրիխտի Geusselt park մարզադաշտում է, որտեղ առավոտյան ժամը 10-ին տեղի է ունենալու Եվրոպայի Համահայկական Ֆուտպոլի մրցաշարը: Առաջնությանը մասնակցելու են Եվրոպական երկրներից ժամանած տասնչորս թիմեր: Մինչ խմբերը միմյանց միջև կծավալեն համառ պայքար' երեկոյան իհայտ բերելու մարզապայքարի մրցանակակիրներին, տեղի կունենա հայկական կյանքի մեկ այլ հիշարժան ու եզակի իրադարձություն:
Մաստրիխտ քաղաքի բնակիչները առավոտյան 11.30-ին, քաղաքի կենտրոնում, հայազգի Սուրբ Սերվատիուս եկեղեցուն կից՝ ականատեսը կլինեն տեղի «Ս. Կարապետ» եկեղեցու եւ «Անի» Հայ Համայնքի կողմից Մաստրիխտ քաղաքին նվիրված Խաչքար-հուշարձանի բացման արարողությանը: Տեղի կունենա հուշարձանի օրհնության եւ օծման արարողությունները: Այս միջոցառամանը մասնակցելու են Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպանը, հոգևորական դասի, Լինբուրգի մարզային և Մաստրիխտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, բազմաթիվ հյուրեր:
Երեկոյան արդեն հայկական համերգային սրահում տեղի կունենա Եվրոպայի Համահայկական Ֆուտպոլային խաղերի մրցանակաբաշխության արարողությունը, որտեղ հաղթող թիմերին հանձնվելու են մրցանակները:
Երեկոն եզրափակվելու է Վրեժ Սահակյանի հայկական երգերի կատարումներով:


Մաստրիխտի Geusselt park մարզադաշտը. .Սերվատիուսի եկեղեցին

Եթե չեք ծրագրել ինչ անել մայիսի 15-ի կիրակի օրը, ապա եղեք Մաստրիխտում
Եթե չեք ծրագրել ինչ անել մայիսի 15-ի կիրակի օրը, ապա Մաստրիխտի «Անի» հայ համայնքն ու «Սուրբ Կարապետ»
եկեղեցու ծխական խորհուրդը ոչ միայն տեղի
ու Լիմբուրգի Մարզում ապրող հայերին է հրավիրում մասնակցել այս միջոցառումներին' նաև երկրի տարբեր մասերում ու հարակից Բելգիայի և Գերմանիայի հայերին է սիրով սպասում: Մաստրիխտում է ապրել ու սրբացվել հայազգիՍերվատիուսը, ում անունով կա եկեղեցի ու այլ տեսարժան վայրեր: Նրա տոնը կաթոլիկ եկեղեցիներում նշվում է մայիսի 13-ին։ Հաստատ արժե լինել Մաստրիխտում, դիտել հայկական հետքն ու ներկայիս հայկական առօրյան, դիտել ֆուտբոլ, ծանոթանալ Սերվատեսի թողած ժառանգությանն ու մասնակից լինել երեկոյան համերգին: Ի դեպ համերգի համար անհրաժեշտ է նախորոք պայմանավորվել և ձեռք բերել տոմս, որի մեջ մտնում է սնունդն ու ըմպելիքը:
Որպեսզի կազմակերպիչներին դյուրին լինի վաղորոք ավարտել բոլոր աշխատանքները և կազմ ու պատրաստ սպասել ձեզ, ցանկալի կլինի նախօրոք ձեռք բերել համերգի տոմսը:
Տեղեկությունների համար զանգահարել «Անի» հայ համայնքի հեռախոսահամարներին . (+31) 0611912534.Արմեն ... (+31) 0623118396.Լևոն... (+31) 0643988500.Արման..Էլ փոստ .. ani.maastricht@gmail.com
anihayhamaynk@hotmail.com

Բոլորիդ հաճելի օր մայիսի 15-ին Մաստրիխտ քաղաքում:
Տեղեկությունների համար, կարող եք գրել նաև մեզ' Նիդերլանդական Օրագրին
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top