MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +8 °C ... +19 °C Tomorrow:+20 °C
«Ես ուշադրության շնորհիվ լավ խաղացի, դարձա չեմպիոն»
22:52, 03.09.2016
7452 | 0

Շատ ուրախ եմ Եվրոպայի չեմպիոն դառնալու համար, դե, ինչպես միշտ, հեշտ չէ Եվրոպայի առաջնության խաղերը, ամեն երկիր ներկայացնում էր իր ուժեղագույն մասնակիցներին եւ ես ուշադրության շնորհիվ լավ խաղացի, դարձա չեմպիոն, -Եվպրոպայի շախմատի պատանի կրկնակի չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը փայլուն հաղթանակից հետո իր տպավորություններն է փոխանցում ու անկեղծանում` բոլորն էլ բարդ մրցակիցներ են եղել:

«Բոլորի հետ էլ պետք էր ուշադիր ու լուրջ խաղալ, խաղացի նաեւ առաջին համարի հետ, նրա հետ պարտիան հաղթեցի ոչ-ոքի: Միշտ փորձում եմ լավ խաղալ, որ չեմպիոն դառնամ, լինում է` ստացվում է, լինում է` չէ, դե մյուս տարիներին էլ կփորձեմ լավ խաղալ, -շարունակում է Մամիկոնը:


Այսօր քաղաքապետ Ս.Բալասանյանը կրկնակի չեմպիոն, Գյումրու Տ.Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի սան Մամիկոն Ղարիբյանին, Մամիկոնի մարզիչ Սեդրակ Մաթեւոսյանին եւ մարզադպրոցի տնօրեն Աշոտ Գրիգորյանին պարգեւատրեց Գյումրու քաղաքապետարանի պատվոգրով` Գյումրու պատիվը միջազգային սպորտային խաղերում բարձր պահելու նպատակով:

Հայրենի ծննդավայրում կրկնակի չեմպիոնի պարգեւատրման միջոցառմանը ներկա էին մարզադպրոցների տնօրեններ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը, Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Ս.Բալասանյանի ավագ որդի Միսակ Բալասանյանը:

-Կանգնած ենք ձեր կողքին ամեն ինչով, ես` որպես քաղաքապետարանի պատասխանատու, քաղաքապետ, այսօր շատ մեծ ուշադրություն եմ դարձնում, ֆեդերացիան եւս պարտավորված է ամեն ինչ անելու, որպեսզի մենք կարողանանք ունենալ էսպիսի սաներ, ինչպիսին մեր Ղարիբյան Մամիկոնն է, -նշեց Ս.Բալասանյանը:

Մ.Ղարիբյանը ծնվել է Գյումրիում` շախմատասերների եւ շախմատիստների ընտանիքում: 10 տարեկանում` 2014-ին, նրան հաջողվեց փայլուն հաղթանակ տանել եւ իր տարիքային խմբում ճանաչվել Եվրոպայի շախմատի չեմպիոն: Այդ ընթացքում Եվրոպայից 35-36 երկիր էր մասնակցում խաղերին` 121 ներկայացուցչով: Մրցույթի ընթացքում Մամիկոնը պարտության էր մատնել 2 թուրք եւ 2 ադրբեջանցի մասնակցի:

Գյումրեցու պատանու 2-րդ փայլուն խաղը Պրահայում էր, օրեր առաջ նա Եվրոպայի շախմատի կրկնակի չեմպիոնի տիտղոսին արժանացավ:

Արդնեն 1 տարի է` Մամիկոնի ընտանիքն ապրում է Երեւանում, Մամիկոնն անկեղծանում է` կարոտում է նախկին դասընկերներին, բայց եւ արդեն հարմարվել է պայմաններին:

-Տեղափոխվեցինք Երեւան, որ ավելի ուժեղանամ, պարապում եմ Աշոտ Անաստասյանի մոտ, որը Հայաստանի ամենաուժեղ մարզիչն է, -ասում է նա:

Գյումրեցի պատանին հաղթելու պատրաստակամությամբ շարունակելու է մասնակցել տարբեր խաղերի:

Անի Մկրտչյան
http://www.asparez.am/gyumri-hy/mamikon-chempion_hy/

Author: Lusin
The article published in the Spokesperson project.
Share with friends
Lusin
to top