MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +22 °C Tomorrow:+16 °C
Շառլ Ազնավուրը ստեղծագործական գործունեության 70- ամյակի առթիվ համերգ կտա Իտալիայում;
17:23, 13.09.2016
6165 | 0

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական գործունեության 70-ամյակի կապակցությամբ համերգ կտա իտալական Վերոնա քաղաքում:


Ինչպես նշում է italia-ru.com կայքը, Ազնավուրի համերգը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ «Արենա» մարզադաշտում:


Ինքը՝ շանսոնյեն, պնդում է, որ Վերոնայում կայանալիք համերգը կլինի էպիկական և խիստ անձնական՝ նվիրված Իտալիայի և իտալացի հանդիսատեսի հանդեպ տածած իր մեծ սիրուն:


Աղբյուրը մանրամասնում է, որ 92-ամյա Ազնավուրը չի դադարեցնում միլիոնավոր երկրպագուներին հիացնել իր բացառիկ ու անկրկնելի ձայնով: Իր գործի անթերի վարպետ Ազնավուրը բազմաթիվ համերգներ է տվել աշխարհի ավելի քան 90 երկրում: Նրա ահռելի երգացանկում ներառված է մոտ 1.200 ստեղծագործություն: Հայտնի է, որ կարիերայի ընթացքում Ազնավուրը թողարկել է 294 ալբոմ:







http://life.tert.am/am/news/2016/09/13/sharl-aznavur/18411









Author: Lusin
The article published in the Spokesperson project.
Share with friends
Lusin
to top