MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Tomorrow:+20 °C
«Հայաստանի փոքրիկ երգիչները» համույթը ելույթ կունենա Նիդերլանդներում
22:52, 04.11.2016
1499 | 0
15 сент, 2016 в 13: 14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ամյակին ԸՆԴԱՌԱՋ

Միշտ էլ Հայաստանի անկախության տարելիցների առիթով դեսպանատան կազմակերպած միջոցառումներն անցնում են բացառիկ կազմակերպված ու պատշաճ մակարդակով: Ելույթ ունեցող կոլեկտիվներն էլ ճանաչում ունեն Հայաստանում և միջազգային արենաներում ելույթի մեծ փորձ: Բավական է հիշել «Կարին» ազգագրական Թ.Ալթունյանի անվան երգի պարի խմբերի ելույթները...
Բացառիկ կազմակերպված միջոցառում, որտեղ կարող եք հաճելի երեկո անցկացնել:


Սեպտեմբերի 28-ին,
ժամը 19: 00-ին (հասցե` de Rijswijkse Schouwburg,
Generaal Spoorlaan 10, 2283 GM Rijswijk):

Սեպտեմբերի 30-ին,
ժամը 19: 00-ին, Մաստրիխտի ՍԲ Կարապետ
Եկեղեցիում (հասցե` Potterieplein 50.6216VB Maastricht): Սեպտեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակի կապակցությամբ, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից Հաագայում կազմակերպվում է «Հայաստանի փոքրիկ երգիչները» համույթի համերգը:
Ավելի քան երկու տասնամյակ աշխարհի տարբեր անկյուններում
համերգներով հանդես եկած, հմուտ խմբավար Տիգրան Հեքեքյանի
ղեկավարությամբ հազարավոր ունկնդիրների սրտերը գերած հայ փոքրիկների զրնգուն ձայնն առաջին անգամ կհնչի Նիդերլանների հողում` խորհրդանշելով Հայաստանի քառորդդարյա անկախությունն ու այդ անկախության գրկում ծնված ու մեծացած սերունդը:
Համերգը տեղի կունենա չորեքշաբթի` սեպտեմբերի 28-ին, ժամը 19: 00-ին,
Ռայսվայկի Սխաուբուրգ համերգասրահում (հասցե` de Rijswijkse Schouwburg,
Generaal Spoorlaan 10, 2283 GM Rijswijk):

Տոմսերի համար նախորոք դիմեք տեղի հայ համայնքին: Տոմսերի վաճառք է նախատեսվում նաև համերգասրահի տոմսարկղից:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top