MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Tomorrow:+17 °C
Հայ համայնքին հյուր է լինելու հոլանդացի խորհրդարանական, արտաքին գործերի խոսնակ Պարոն Հարի Վան Բոմելը
23:54, 04.11.2016
1787 | 0

  • Sep. 29th, 2016 at 10: 32 PM


Տեղի է ունենալու դասախոսություն և քննարկումներ Հայաստանի զարգացումների շուրջ Հոլանդիայի խորհրդարանի սոցիալիստական կուսակցության (SP) խմբակցության պատգամավոր Հարի Վան Բոմելի մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակում։ Այդ մասին «Նիդերլանդական օրագրին» հայտնում են «Աբովյան» մշակութային միությունից:

Պարոն Հարի Վան Բոմելը, Հոլանդիայի խորհրդարանում որպես Սոցիալիստական կուսակցության (SP) արտաքին գործերի խոսնակ, քաջատեղյակ է հայ իրականությանը` նույնպես իր Հայաստան և Արցախ այցելությունների շնորհիվ, և արդեն երկար տարիներ է ինչ ներգրավված է Նիդերլանդների հայ համայնքի հարցերում:


Նա որոշել է չվերադառնալ Հոլանդիայի խորհրդարան որպես պատգամավոր հաջորդ ընտրություններից հետո։ Այնուհետև նա իր ուշադրությունը բևեռելու է զարգացող ժողովրդավարությունների վրա, ելնելով միջազգային հարաբերությունների հարցերում իր երկարամյա փորձից, և հետևաբար կարող է դրական դեր խաղալ Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Պարոն Հարի Վան Բոմելի ներածական խոսքից հետո, հնարավորություն կլինի Հայաստանի զարգացումների շուրջ կարծիքներ փոխանակել պարոն Վան Բոմելի հետ։Հանդիպումը տեղի կունենա Աբովյան մշակութային կենտրոնում
(Weesperstraat 91 – 2574 VS The Hague) Երկուշաբթի, 3 հոկտեմբերի 2016, ժամը 20-ին: Սրահը բաց է լինելու ժամը 19.30-ից:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top