MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Tomorrow:+18 °C
Հեռուստամարաթոն-2016
00:31, 05.11.2016
2550 | 0

  • Nov. 3rd, 2016 at 4: 53 PM



Վեեսպ, 27.10.2016

Հարգելի հայրենակիցներ,

Մեկ տարվա դադարից հետո այս տարի կրկին կկազմակերպվի Հեռախոսամարաթոն։

Հոլանդաբնակ մեր հայրենակիցների և ընկերների ֆինանսական աջակցության շնորհիվ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճյուղը կարողացել է իր ներդրումն ունենալ վերջին տարիներին Հայաստանում և Արցախում կազմակերպված մի շարք ծրագրերի իրականացման մեջ։

2014 թ. մեզ հաջողվել է Հայաստան փոխանցել 74.000 եվրո։ Նշված գումարի մի մասը հատկացվել է Սիրիայի Քեսաբ քաղաքում պատերազմից տուժած հայերին։ Ինչպես նշվել էր 2013 թ. Հ0եռախոսամարաթոնի ժամանակ, գումար է հատկացվել նաև Արցախի Խաչմաչ գյուղի համայնքային կենտրոնի կառուցման համար։

Այս տարի ձեր աջակցությունը կարող եք ցուցաբերել նոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին, երբ հեռախոսով ձեզ հետ կկապվեն հիմնադրամի հեռախոսավարների թիմի անդամները։ Հեռախոսամարաթոն 2016-ի նպատակն է աջակցել այս տարի տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքում ավերածությունների վերականգնման աշխատանքներին։

Փոխանցումների համար խնդրում ենք օգտագործել «Ver. Armeniëfonds Nederland» հիմնադրամի ING NL38INGB00075 43 414 հաշվեհամարը Weesp քաղաքում։

Ձեր նվիրատվությունները կարող եք անել նաև լրացնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Armeniëfonds» կայքի «Doneren» էջում տեղադրված ձևաթերթիկը։

Խնդրում ենք ձեր նվիրատվությունները կատարել բացառապես վերոնշյալ երկու տարբերակով` լրացնելով կայքում տեղադրված ձևաթերթիկը, կամ ինտերնետային փոխանցմամբ։

Հույս ունենք, որ նաև ապագայում կունենանք ձեր աջակցությունը Հայաստանում և Արցախում ծրագրերի իրականացման մեջ։

Վերջում կցանկանայի նաև ձեր օգնությունը խնդրել հեռախոսավարների թիմը համալրելու հարցում։ Գրանցվել կարող եք էլ. նամակ ուղարկելով Հեռախոսամարաթոն 2016-ի աշխատակազմին։

Հարգանքներով`
ARMENIËFONDS NEDERLAND
Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար` Տիգրան Սարյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top