MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Սրա վերջը նոր պատերազմն է, տեսեք թե ինչ է կատարվել երեկ գիշերը շփման գծում
15:45, 06.07.2017
7787 | 0
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը երեկ, ժամը 20: 31-20: 40-ի սահմաններում, ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով՝ հակառակորդն ունի կորուստներ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեսանյութ և ձայնագրություն է տարածել, որոնցում երևում է, որ հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20: 31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն: Արցախում առնվազն լոկալ պատերազմը շարունակվում է իր բոլոր կանոններով: Այն թուլանալու միտում չունի, և միջազգային ջանքերը, մեղմ ասած, համարժեք չեն այն լարվածությանը, որ առկա է առաջնագծում: Նոր մոտեցումների որոշակի ճգնաժամ է նկատվում ԵԱՀԿ համանախագահության մոտ, և այն խորանալու միտում ունի, եթե հաշվի առնենք ԵԱՀԿ-ում ինստիտուցիոնալ ճգնաժամի միանգամայն հնարավոր հեռանկարը: Դիտեք տեսահոլովակը այստեղ:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նարեկ Բադալյան
to top